«ԲՈԼՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՄՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ` ՇՈՒՐԹԵՐԻՑ ...

«ԲՈԼՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՄՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ` ՇՈՒՐԹԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈՆՔԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ». ԿՈՍՄԵՏՈԼՈԳ

107

Գեղեցկության մասին պատկերացումները տարբեր են, սակայն այսօր շատերն են դիմում կոսմետոլոգիական միջամտությունների: Ոլորտի մասին զրուցել ենք  բժիշկկոսմետոլոգ Հասմիկ Թադևոսյանի հետ։

Հասմիկ, վաղո՞ւց եք այս ոլորտում։ Հե՞շտ է, դժվա՞ր է..

– 35 տարեկանից: Կարելի է ասել՝ բավականին հասուն տարիքում եմ որոշել զբաղվել կոսմետոլոգիայով: Շատ սիրում եմ իմ աշխատանքը: Այն ունի նաև բարդություններ, խնդիրներ, բայց ես շատ սիրելով, մեծ հաճույքով եմ աշխատում ու հաղթահարում:

Ի՞նչ դժվարություններ նկատի ունեք։

-Մարդկանց հետ աշխատելը: Ինչպես բոլոր բնագավառներում, որտեղ  կան տարբեր մարդիկ, այստեղ էլ նույն խնդիրն է՝ ճիշտ հասկանալ հաճախորդին, հաճախորդի կողմից  ճիշտ հասկացվել և շարունակել աշխատել միմյանց հետ։

Լինո՞ւմ են դեպքեր, երբ հաճախորդները ցանկանում են այնպիսի կոսմետոլոգիական փոփոխություններ, որոնք դեմ են բժշկությանը։

– Այդպիսի խնդիրներ դեռևս իմ պրակտիկայում չեն եղել և չեմ կարծում, որ կլինեն: Դժվարություն կամ խնդիր է առաջացնում զուտ էսթետիկ տեսակետից, երբ, որպես մասնագետ, գտնում ես, որ դա հաճախորդին չի սազի, կամ սխալ է փոփոխությունը: Ես կասեի՝ զուտ այդ առումով։

 – Մեր օրերում գեղեցկությունը զոհեր պահանջո՞ւմ է։

– Ոչ, կոսմետոլոգիան հիմա այնպես է զարգացած, որ ամեն ինչ լինում է անցավ: Կարճ ժամանակում ստանում ենք այնպիսի արդյունքներ, որ գոհացնում ենք մեր հաճախորդներին։

Հասմիկ, ըստ Ձեզ՝ ո՞ր տարիքում է ճիշտ դիմել բժիշկկոսմետոլոգին՝ կատարելու դիմային վիրահատություններ։

– Եթե արդեն տարիքային խնդիր կա, իհարկե, շատ ցանկալի է, դիմել  վիրահատության և երջանկանալ՝ վերադարձնելով երիտասարդությունը։

Ավելի շատ ո՞ր վիրահատական միջամտություններին են դիմում հաճախորդները։

– Բոլորը, կարծես առաջինը, դեմքի փոփոխություն են ցանկանում: Սկսում են շուրթերից, հետո քիթը, հետո արդեն այտոսկրերը, աչքերը, հոնքերն են բարձրացնում։

Արտասահմանում կա՞ն կոսմետոլոգիական նորամուծություններ, որոնք դեռևս Հայաստանում կիրառելի չեն։

– Չէի ասի, մենք շատ արագ տեղեկանում ենք և ինքներս այդ նորությունները բերում ենք Հայաստան: Երբ նոր մեթոդներ, նոր նյութեր, նոր թելեր և այլ միջոցներ են լինում, մենք շատ շուտ տեղեկանում ենք և այստեղ կիրառում:

Նորա Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել