ԺԱՄԱՆՑԸ ԵՎ ՈՒՍՈՒՄԸ ՆՈՒՅՆ ՎԱՅՐՈՒՄ

ԺԱՄԱՆՑԸ ԵՎ ՈՒՍՈՒՄԸ ՆՈՒՅՆ ՎԱՅՐՈՒՄ

978

Հեռավար դասերի ընթացքում որոշ ուսանողներ սկսեցին փորփրել համացանցն  ու այլ հարթակներ գտնել։ Ուսանող Մոնիկա Մուղդուսյանը 2 ամսից ավելի է ամեն օր գրեթե մեկ ժամ անցկացնում է «Google arts and culture»-ում՝ ծանոթանալով արվեստի նմուշներին, վիրտուալ թանգարաններ այցելելով ու հետաքրքիր մշակութային նորություններ կարդալով։ «Ամենադժվարը՝ մատով թանգարանում տեղաշարժվելուն սովորելն է»,- ասում է Մոնիկան ու ընդգծում` ամենակարևորն իր համար այն է, որ տեղեկությունը ծրագրում ներկայացված չէ «հին, ավանդկան, երկար ձևով», և թույլ է տալիս շատ հեշտությամբ բացահայտել նոր արտիստների․ «Այսպես օրս շատ հետաքրքիր է անցնում, ու անընդհատ նոր բան եմ բացահայտում, այդ նոր բանից` ուրիշ նոր բան»։

Ժուռանլիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Արոյանն էլ պատմում է իր օնլայն դասընթացի մասին։ Ընկերների խորհրդով նա գրանցվել է «Future learn»-ի փոդքաստի մասին դասընթացին։ Չնայած մասնագիտական առարկաները համալսարանում քիչ չեն, սակայն փոդքաստը ավելի նոր ճյուղ է և Հայաստանում այդքան զարգացած չէ, ինչքան, օրինակ,  պարզվեց` Ավտրիալիայում։ «Դասընթացը Ավստրալիայի համալսարններից մեկի դասախոսի պատրաստածն էր, ով  նաև փոդքաստներ ստեղծելու մեծ փորձ ուներ։ Իսկ դասընթացը այնքան հետաքրքրիր էր, որ 2 շաբաթվա կուրսը մի քանի ժամում ավարտեցի»։ Նա նաև նշում է, որ ինքնակրթությունը շատ կարևոր է ու չի կարելի չօգտվել համացանցի տված հնարավորությունից, հատկապես ինքնամեկուսացման ժամանակ, երբ շատերը տանն են, ու ազատ ժամանակն ավելի շատ է։

Միլենա Սանթրոսյանը համալսարաններից մեկում անգլերենից հայերեն թարգմանչություն է ուսումնասիրում։ Ասում է, որ կարանտինի ընթացքում դասախոսները ավելի շատ են հանձնարարություններ տվել, բայց նա գտել է ժամանցի և սովորելու իր համար ամենահաճելի տարբերակը․ «Ինքնամեկուսացման ամբողջ ընթացքում Netflix-ով սկսեցի նայել բոլոր այն ֆիլմերն ու սերիալները, որ չէի հասցրել դիտել, ու մի քանի շատ սիրելի սերիալներ էլ վերանայեցի»։ Միլենայի կարծիքով՝ ցանկացած լեզու սովորելու ամենահեշտ ու ոչ ձանձրալի եղանակներից է դիտել սիրելի ֆիլմերը առանց թարգմանության։ Միլենան ասում է, որ նման կերպ սովորելը ոչ միայն ավելի հաճելի է, այլ նաև այս եղանակով սովորածն ավելի լավ է տպավորվում ու երբեմն ավելի արդյունավետ է։

Արփի Շահինյան

3-րդ կուրս

Կիսվել