«Եթե հայը չի հաղթել, ուրեմն պատերազմը չի ավարտվել»

«Եթե հայը չի հաղթել, ուրեմն պատերազմը չի ավարտվել»

1214

Սրբուհին 19 տարեկան է: Արցախից է, Շահումյանի Ծար գյուղից, այն քաջ հայուհիններից, ով օրեր շարունակ պահել է հայրենիքի սահմանը և չի թողել թշնամին ներս մտնի: Այժմ էլ Ստեփանակերտում է բնկվում: Սրբուհին հավատում է, որ շուտով Արցախը լինելու է ամբողջական, միայն թե դրա համար պիտի շատ սովորենք, աշխատենք, զինվենք և հավատանք, որ հաղթելու ենք: Սրբուհու  հետ ունեցած մեր զրույցը հենց Արցախի և նրա անսահման հավատի մասին է:

Սրբուհի՛, օրեր առաջ մի հրապարակում էիր արել քո ֆեյսբուքյան էջում՝ ասելով, որ պաշտում ես Արցախ աշխարհը, կմանրամասնես՝ այդ ի՞նչ սեր է:

-Արցախը իմ հոգին է, որ մնաց հեռվում, իմ սրբությունն է, մանկությունս, իմ հավատքը, կարող եմ ասել իմ մայրն Արցախն է, իմ Հայրենիքը:

-Սրբուհի, ո՞ր շրջանից ես դու, ի՞նչ հիշողություններ ունես Արցախի հետ կապված:

-Ես Շահումյանի շրջանից եմ, ունեմ մի ամբողջ մանկություն, որը պարտք մնացին ինձ, ունեցել եմ ուրախ, զվարթ մանկություն այն ընկերների հետ, որոնց մեծ մասը զոհվեցին:

-Ի՞նչ է քեզ համար հայրենիքը, և ինչի՞ հետ ես համեմատում քո հայրենիքը:

-Իմ հայրենիքը թանկ է, ինչպես ծնողներս` հարազատ ու թանկ: Հենց այդպես էլ Արցախ աշխարհն է թանկ, իմ մայր Արցախը: Երբ փորձում եմ պատկերացնել կյանքս առանց Արցախ, ինձ թվում է ես մի ամբողջ կյանք եմ կորցրել, ու այնպիսի տպավորություն է, որ այն չեմ էլ ապրել:

-Ի՞նչ տվեց ու վերցրեց պատերազմը քեզանից:

-Այո, ես կորցրել եմ տուն ու տեղս, գործս, ապագաս, ուսումս, ու ոչ միայն ես: Այս կորուստը այդնքան մեծ չի, որքան հոգեպես հիասթափվծությունս, մենք հոգեպես ավելի ենք վնասվել, քան նյութական ու ֆիզիկական առումով:

Այս կորուստը չի կարող հիմնական լինել, անարդարության ու կեղծիքի վրա կառուցվածը  երկար չի տևելու, հողը կվերադառնա իր իրական տերերին։ Պատերազմը միայն տարել է ինձանից, իմ մանկությունն ու իմ ապագան, այո, անձնական փոփոխություններ ունեմ, բայց կորուստի ցավը այնքան է խեղդում, որ մոռանում եմ ամեն ինչի մասին:

-Պատերազմի ընթացքում որտե՞ղ ես եղել:

-Պատերազմի ընթացքում դիրքերում եմ եղել, Օմարում, հետո՝ Ստեփանակերտում օգնել եմ ապաստարանի բնակչությանը, մարդկանց եմ տեղափոխել, իրեր եմ փոխանցել,  եղել եմ նաև նախագահականում, որտեղ աշխատում էի: Քարվաճառում եմ եղել օրեր շարունակ, հորս հետ Ծարի բարձունքն ենք պահել, նաև 2 օրով Երևան եմ գնացել, ֆինանսական գործերով, բայց ոչ մի րոպե հայրենիքիս ցավը մտքիցս չի ելել, ինչպես հիմա:

-Ի՞նչ ես կարծում՝ հնարավոր է այնտեղ ապրել, մտադի՞ր ես հետ վերադառնալ:

-Եթե ես Արցախում չապրեմ, ավելի լավ է չապրեմ:

Մենք ապրելու ենք այնտեղ, շենացնելու ենք և պատմության առաջ մաքուր ենք դուրս գալու ու ճիշտ ավարտ ենք տալու այս ցավոտ հարցին: Պատմության մեջ դեռ գրվելու է մեր հաղթանակների մասին,- հավատացնում է Սրբուհին ու ժպտում:

-Ես կամավոր եմ եղել Օմարում: Ես իմ խղճի մաքրության համար եմ արել, քանի որ հանգիստ չէի կարող նստել ու կողքից նայել այդ ամենին, այս հարցում երկմտելու կարիք չկար, հողը կառչում է ոտքերցդ ու չի թողնում, որ իրեն մենակ թողնես: Ես պահել եմ իմ հողը, որ տարիներ հետո երեխաններիս հարցին, թե՝ «ի՞նչ էիր անում դու քո երկրի համար», չամաչեմ պատասխանել՝ իրենց աչքերին նայելով: հիմա անում եմ այն, ինչ կարողանում եմ, իմ սուրբ հայրենիքի համար:

-Ի՞նչ ես կարծում, հնարավոր է այնտեղ ապրել, մտադիր ես հետ վերադառնալ, հավատում ե՞ս, որ կհաղթենք դեռ:

-Ես Ստեփանակերտում եմ ու մնալու եմ այնքան, մինչև հետ բերենք մեր պատմական հայկական տարածքները ու ամբողջացնենք Արցախս:

Ստեփանակերտը աշխարհի ամենալավ քաղաքն է։ Քաղաք, որտեղ մարդիկ գիշերը դուռը ներսից չեն կողպում։ Քաղաք, որտեղ մեքենաների դռները միշտ բաց են, ու ոչ մեկ չի փորձում կողոպուտ անել։ Քաղաք, որտեղ չկան թմրամոլներ, հարբեցողներ, անտուններ, գողեր։ Քաղաք, որտեղ երեխաները ամառը բակերում խաղում են մինչև կեսգիշեր, իսկ ծնողները հանգիստ են իրենց համար։ Քաղաք, որտեղ նույնիսկ պատերազմի ժամանակ կոտրած խանութներից ոչ մեկ թալան չի արել։ Քաղաք, որտեղ բոլորը իրար ճանաչում են ու նույնիսկ անծանոթները, ովքեր ամեն օր նույն ճանապարհով են գործի գնում, արդեն սկսում են բարևել միմյանց։ Քաղաք, որտեղ անծանոթին հրավիրում են տուն, համով սեղան բացում, կենացը խմում։ Քաղաք, որտեղից հեռանալիս տխրում ու անպայման ուզում ես վերադառնալ: Հուսով եմ, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում կհզորանանք, ոտքի կկանգնենք, եթե միասնական լինենք, աղջիկների բանակ կստեղծվի,  պարտադիր պայման է,- հաստատակամորեն հավելում է հայուհին,- ասում են, եթե հայը չի հաղթել, ուրեմն պատերազմը չի ավարտվել:

Հույսը վերջում է մեռնում , բայց իմ հույսը անմահացել է, մենք հաղթելու ենք ու ես վստահ եմ, որ գալու է օրը, երբ  Անին, Վանը, մեր Նախիջևանը հետ ենք բերելու:

Պատերազմը ինձանից խլեց լավագույնը, խլեց տունս, տեղս, հայրենիքս, ընտանիքս մաս-մաս եղավ,  ընկերներիս, հարազատներիս խլեց, խլեց նաև ինքս ինձ, ես մնացի հուշերում, Արցախիս խլեց ինձանից:

-Ուսումդ ինչպե՞ս ես պատկերացնում, որտե՞ղ պիտի շարունակվի, Ձեր կառավարության հետ կապ կա՞, ի՞նչ միջոցներ են ձեռք առնում բնակչությանը ապահովելու համար:

-Պետական ծրագիրը չեմ կարծում, թե կաջակցի, մեծ հույսեր չունեմ: Ստեփանակերտում եմ ապրել ու ապրում եմ, թեև վարձով: Իմ ուսումը կշարունակվի Արցախում , Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում: Ոչինչ չի կարող խանգարել, որ ես այնտեղ չշարունակեմ ուսումս:

-Կա մի կարծրատիպ, իբրև սահմանին աղջիկը խանգարում է և ուշադրություն շեղում, ի՞նչ կասես այս մասին:

-Ինքս զգացել եմ, որ տղան ոչ թե մտածում է քեզ պահի, պաշտպանի, այլ այնքան վստահ է քո վրա, որ մի տեղ էլ մտածում է, որ պաշտպանված է քո կողքին, ու դա ամոթ բան չի: Այս պատերազմում չկար տղա աղջիկ անջատումը, այստեղ բոլորս մի նպատակ ունենք ` երկրի պաշտպանություն: Բոլորս օծվում ենք մի նպատակով: Ռոզան, Մերին `Հադրութից, նրանք բոլորն էլ ապացուցեցին և կոտրեցին այդ միֆը, գոնե ինձ համար:

-Ի՞նչ ես մաղթում հայ ազգին:

-Չկոտրվե’նք , մենք իրավունք չունենք երկրի ներսում պատերազմ հրահրելու, փրփուրներից կախվելու ու մեղավորներ ման գալու, այլ պետք է հզորանանք, շատանանք ու այս խայտառակ պարտության տակից դուրս գանք գլուխը բարձր պահած:

Անի Ղումաշյան

2-րդ կուրս

Կիսվել