«Պատերազմը սովորեցրեց գնահատել ». Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Սպարտակ Նուրիջանյան

«Պատերազմը սովորեցրեց գնահատել ». Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Սպարտակ Նուրիջանյան

1748

Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմը հազարավոր զիվորների զրկեց կյանքից: Երկարաձիգ պատերազմի ավարտից հետո զինծառայողները 7օրյա արձակուրդ են գալիս: Զինվորներից մեկն էլ Նուրիջանյան Սպարտակն է, ով ծառայում է Արցախում, և պատերազմի հենց սկզբից կռվել է առաջնագծում՝ ամուր պահելով մեր սահմանները:

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ծառայում եք Արցախում: Երբևէ կպատկերացնեի՞ք, որ պատերազմ կսկսվի, և Դուք մասնակից կլինեիք դրան:

-Կյանքում չէի կարող պատկերացնել, որ կլինեմ պատերազմի մասնակից, բայց, ամեն դեպքում, պատրաստ էինք ամեն ինչի:

Ինչպե՞ս իմացաք, որ պատերազմ էր սկսվել, և ո՞րն էր ձեր առաջին քայլը:

Դե մենք հրետանավորներ ենք ու առաջնագծից մի քանի կիլոմետր հեռու ենք դիրքավորվում, որ հրետանիով կարողնանք հեռուն կրակել: Ժամը 7:20 էր, մենք քնած էինք, հետո պայթյունների ձայներ լսեցինք, վեր թռանք ու հասկացանք, որ պատերազմ է սկսվել, որովհետև արդեն հակառակորդի հրետանին էր կրակում: Տղաներից մի քանիսը զենքերով տարածքն էին հսկում, ու մեր առաջին քայլը պատասխան կրակը եղավ:

Պատերազմի ընթացքում ամենաշատը ո՞ւմ և ինչի՞ մասին էիք մատծում:

-Ամենաշատը մտածում էի ընտանիքիս ու ընկերներիս մասին: Մտածում էի, որ մորս աչքերը հանկարծ թաց չմնային, իսկ ընկերներս անփորձանք հետ գային: Շատ էր պատահում, որ ընկերներով փոսի մեջ նստեինք ու միայն էդ մասին մտածեինք:

-Ծառայությունն ավարտելուց հետո կվերադառնա՞ք տուն, թե՞ կշարունակեք ծառայել հայրենիքին:

-Կվերադառնամ տուն, բայց կշարունակեմ հայրենիքիս հավատարիմ պաշտպանը մնալ: Եթե պատերազմ սկսվի, կապ չունի, թե որտեղ կլինեմ՝ տանը, թե զորամասում, միևնույն է՝ կգնամ կռվելու: Մարտական շատ ընկերներ ունեմ: Ընկերներիցս Փիլոյան Ռաֆոն, երբ պատերազմը սկսվեց, հոսպիտալում էր, բայց հենց նույն օրը դուրս գրվեց ու եկավ մեզ հետ կռվելու:

-Ի վերջո  պատերազմը ի՞նչ սովորեցրեց Ձեզ:

-Պատերազմն ինձ սովորեցրեց ծառայությանն ավելի լուրջ վերաբերվել, գնահատել կյանքը, մեզ շրջապատող ծանոթ ու անծանոթ մարդկանց, հարազատին, բարեկամին: Պատերազմն ուղղակի սովորեցրեց գնահատել…

Մերի Սահակյան

2-րդ կուրս

Կիսվել