Հունվար-մարտ ամիսներին տեղի ունեցան հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները: Վերապատրաստող կազմակերություններից «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ-ն մարտի 15-ին ապագա և գործող տնօրեններին փոխանցեց ԿԳՄՍ նախարարության կողմից տրված հավաստագրերը:
ՀԿ-ի համահիմնադիր, փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը նշեց, որ հավաստագրվելը պարտադիր գործընթաց է, իրավունք է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար:
«Նոր ժամանակի կրթություն» ՀԿ-ը հավաստագրման վերապատրաստումների համար այս փուլում դիմել են 70 անձ, որից 3-ը չեն մասնակցել քննությանը, 58-ը հաջողություն են գրանցել, իսկ այն մասնակիցները, ովքեր չեն հավաստագրվել այս տարի, հնարավորություն ունեն նորից հանձնելու քննությունը:
Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Դավթյանը շնորհավորեց բոլորին, հատկապես այն անձանց, ովքեր դեռ տնօրեն չեն.
«Հրաշալի գործ եք ձեռնարկել, վստահ եմ՝ հրաշալի մտահաղացումներ ունեք: Կարծում եմ՝ այստեղ գտնվող յուրաքանչյուր ոք, ով դեռ տնօրեն չէ, հաստատ ունի երազանքներ և տեսլական դպրոցի զարգացման համար: Այն իրավական նյութի պաշարը, որը տալիս են այս վերապատրատումները, անփոխարինելի են։ Եվ, երբ դուք դառնաք տնօրեններ, դուք ամեն վայրկյան բախվելու եք օրենքների հետ և այդժամ հասկանք, որ սովորելը երբեք ավելորդ չէ: Մեզ բոլորիս հաջողություն, որովհետև այս դժվար ժամանակահատվածում կառավարելու ենք մի կառույց, որը հասարակության անցուդարձի լակմուսն է»:
Վայրի ընտրությունը նույպես հատկանշական էր ՝ միջոցառումը կայացավ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
Արևիկ Պետրոսյանի խոսքերով՝ այն երկու նպատակ էր հետապնդում. օրերս հայ գրող Չարենցի ծննդյան 124 ամյակն էր, և հավելյալ հնարավորություն դպրոցի տնօրենների և հավակնորդների համար. «Պետք է մշակույթին մոտ լինենք, որպեսզի այն նաև կարողանանք տեղափոխել դպրոց»:
Միջոցառումը եզրափակվեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում գիդի ուղեկցությամբ շրջայցով:
Լուսանկարները՝ Արաքս Քոչարյանի
Հայկանուշ Հովսեփյան
2-րդ կուրս