Ապրիլի 27-ին տեղի ունեցավ «Տեղեկատվության ազատությունը և փաստերի ստուգումը համավարակի ընթացքում» խորագրով աշխատանքային քննարկումը և լրագրողական մրացանակաբաշխությունը։ Միջոցառման բացմանը իրենց խոսքով ներկաներին ողջունեցին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Լիանա Սահակյանը, ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը և ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը։ Ոլորտի փորձագետները, համալսարանների ներկայացուցիչները և փաստերի ստուգման նյութերի հեղինակներն ու մրցանակակիրները կիսվեցին իրենց մեկնաբանություններով և տպավորություններով։ Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ և Ինֆորմացիայի ազատության կենտրոն և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ Նարեկ Մարտիրոսյանը, Անի Սուքիասյանը, Անի Ավետիսյանը և Արմինե Նավոյանը արժանացան մրցանակների: