Տեսախաղը էլեկտրոնային խաղ է, որը ներառում է փոխգործակցություն օգտագործողի ինտերֆեյսի կամ մուտքային սարքի հետ, ինչպիսիք են` ջոյսթիքը, կարգավորիչը, ստեղնաշարը:
Վերջին տասնամյակները համարվում են ամբողջ աշխարհում տեսախաղերի զարգացման և տարածման ժամանակաշրջան: Հատկապես վերջին տարիներում մեծ տարածում ունեն PUBG և Among US տեսախաղերը: Հենց այս երկու խաղերի և դրանց թողած ազդեցության մասին էլ խոսեցինք ոլորտի մասնագետ Լիլիթ Կյուրեղյանի հետ, ով արդեն երկու տարի է, ինչ զբաղվում է խաղերի ստեղծմամբ և դասավանդում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Այս երկու խաղերի մասին ասաց.
-Դե այս խաղերը ժամանցային են և մուլտփլեյեր: Այսինքն մի քանի հոգի միասին կարող են նույն խաղը խաղալ և հավես ժամանակ անցկացնել: Երկու խաղն էլ հեղափոխական էին և մեծ հաջողությունների հասան:

Among Us խաղի մասին Լիլիթը նշեց.
-Այն դետեկտիվ ժանրին է պատկանում: Խաղացողները բոլորով հայտնվում են տիեզերանավում և էդտեղ պետք է հասկանան, թե ովքեր են մարդասպանները: Կարծում է, որ այս խաղը մարդկանց մոտ կարող է զարգացնել անալիտիկ մտածողությունը 7 տարբեր իրավիճակներում պատճառահետևանքային կապը:
Իսկ արդեն PUBG խաղի մասին ասաց.
-Սա կրակոցային մարտախաղ է: Որտեղ խաղի սկզբում բոլորը հայտնվում են մի կղզում առանց զենքերի և այլ հնարավորությունների: Խաղի ընթացքում պետք է փորձեն ունենալ առավելություն թշնամու նկատմամբ և սպանեն նրանց: Այս խաղի հիմնական թողած դրական ազդեցությունը, կարծում եմ նա է, որ սովորեցնում է ռիսկի դիմել և չհանձնվել, պայքարել մինչև վերջ հանուն հաղթանակի: Իսկ արդեն բացասական կարող է ազդել հատկապես այն դեռահասների վրա, ովքեր շուտ են տպավորվում և մնում են խաղի ազդեցության տակ երկար ժամանակ:

Լիլիթը պատմեց նաև իր հորինած խաղերի մասին, ասաց, որ հիմնականում ստեղծում է հիպերկազուալ ժանրին պատկանող խաղեր, քանի որ հիմա շատ տարածված են և հարմար է խաղալ բջջային հեռախոսներով:
Among Us խաղի մասին զրուցեցի 15 ամյա Նարեի հետ, պատմեց, որ վերջերս է հայտնաբերել խաղը և շատ է հավանել: Սկզբում դժվար չի եղել խաղի հետ ծանոթանալը, քանի որ նմանեցրել է «Կարմիր թե սև խաղին», որը շատ են խաղում, երբ հավաքվում են ընկերներով կամ ընտանիքով:
Հաջորդ զրուցակիցս Թումոյի ուսանող-շրջանավարտ Դավիթ Բեյբությանն է, ով երկար տարիներ է, ինչ զբաղվում է խաղերի ստեղծմամբ: Իր համար խաղերը ժամանցի միջոց են, որոնց շնորհիվ կտրվում է շրջակա աշխարհից: Եթե առանձնացնի հատուկ ժանր, որը ամենաշատն է սիրում, միանշանակ կասի դերայինը, այստեղ պետք է ամբողջությոմբ մտնել հերոսի դերի մեջ, դու ես որոշում թե ինչպիսին պետք է լինի քո խաղացողը, օրինակ` խելացի, բայց տգեղ, թույլ կամ ուժեղ, միայն դրական հատկանիշներով կամ էլ հակառակը և հետո արդեն գնալով հերոսդ զարգանում է: Դավիթի խոսքով այս խաղերը շատ նման են իրական կյանքին, դրա համար էլ շատ է սիրում այս ժանրը:
Զրուցակցիս հետ խոսեցինք խաղերի դրական և բացասական ազդեցության մասին: Նա ասաց.
-Նման կարծիք կա, որ խաղերը բռնություն են քարոզում, դեռահասներին վատ արժեքներ են սովորեցնում: Անգամ երկրներ կան, որ ցանկանում են արգելել խաղերը, բայց այս ամենը ընդհանրապես իրականության հետ չի համապատասխանում: Ես անձամբ շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր խաղերի միջոցով դեպրեսիա և հոգեբանական խնդիրներ են հաղթահարել:
Վերջում էլ Դավիթը պատմեց իր պատրաստած խաղի մասին: Այն հիպեր-կազուալ ժանրին պատկանող մոբայլ տեսախաղ է, ընտրությունը ոչ թե կապված է ճաշակի հետ, այլ ֆինանսական մասի հետ: Սրանք ամենափողաբար և քիչ ներդրում պահանջող խաղերն են: Իսկ իր երազած խաղը, որը կստեղծեր, կլիներ մեծ օնլայն դերային խաղը, որը հասանելի կդարձներ ինչքան հնարավոր է շատ մարդկանց:
Սուսաննա Քթոյան
4-րդ կուրս