ԱՆՁՆԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

ԱՆՁՆԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

768

Այս աշխատանքն իրենից ներկայացնում է Installation (սարքավորումների տեղադրում), որն առաջին հայացքից անհասկանալի տեսք ունի: Աշխատանքում ներառված են «Apple»-ի թողարկված իրերից օրինակներ`ականջակալներ, հեռախոսներ, լիցքավորիչներ և այլ մասեր: Աշխատանքի դիմային հատվածում տեղադրված լուսարձակիչի օգնությամբ, սարքերի միջոցով հավաքված աշխատանքը պաստառի վրա ստեղծում է Apple-ի հիմնադրի՝ Սթիվ Ջոբսի դիմանկարը : Այն ամբողջովին ավարտին է հասցվել 3-4 օրվա ընթացքում:

Processed with VSCO with m5 preset

Այդ հետաքրքիր աշխատանքի հեղինակը` 17 ամյա Սարգիս Աղաբեկյանն է, ով զբաղվում է գրաֆիկ դիզայնով` լոգոների ու գովազդների պատրաստմամբ: Սարգիսի հետաքրքրությունները շատ են: Նա տարված է լսուանկարչությամբ և ռեժիսորական աշխատանքներով: Հետաքրքրված է նաև այն ամենով, ինչը կապված է հնության հետ: Սակայն Սարգիսն այս ամենից առանձնացնում է նկարչությունը, որն իր համար ուրիշ աշխարհ է և որով զբաղվում է վաղ մանկուց: «Ես նկարում եմ շատ վաղուց, ինչ ինչ հիշում եմ: Նկարչությունն ինձ համար ուրիշ աշխարհ է, առանց որի ինձ չեմ պատկերացնում»: Մանկական տարիքում, գրեթե բոլոր երեխաներն էլ ունենում են վառ պատկերացումներ, մտքեր, որոնք տարբեր ձևով փորձում են իրական տեսնել: Սարգիսն այն երեխաներից էր, ով իր պատկերացրածը հանձնում էր թղթին` իրական տեսնելու համար: «Փոքր տարիքում մանկական շատ մտքեր կային, որ ես պատկերացնում էի, բայց դա քիչ էր ինձ համար, ես ուզում էի նաև տեսնել: Եվ հենց դրա համար ես իմ բոլոր մտքերն ու պատկերացումները հանձնում էի թղթին: Ու քանի որ ինձ մոտ շատ լավ էր ստացվում, ես ավելի էի ոգեշնչվում»: Ի տարբերություն մնացած փոքրիկների, ովքեր նկարում են ծառեր, ծաղիկներ և տներ, Սարգիսը նկարում էր այն ամենը, ինչը կապված է տիեզերքի հետ: «Ինձ մոտ ամենինչ սկսվել է ոչ թե տուն, ծառ, ծաղիկ նկարելով, այլ տիեզերքից: Ես նկարել եմ մոլորակներ, գալակտիկաներ, բայց ամենահետաքրքիրն այն է, որ ես չէի տեսել այդ ամենը, բայց պատկերացնում էի»։

 Սարգսին միշտ հետաքրքրել է, թե ինչ է կատարվում ամպերից վերև: 17 ամյա տղայի խոսքով՝ այս ոլորտում իրեն ոգեշնչող աղբյուրը եղել է Վերածննդի դարաշրջանը, հատկապես` իր սիրելի նկարիչը: «Այն նկարիչն, ով ինձ ոգեշնչել է՝  Լեոնարդո դա Վինչին է, ճանաչածս ամենահզոր մարդը: Իր գործերն ինձ շատ են մոտիվացրել, իր կտավների շնորհիվ է, որ ես սկսել եմ վրձինը ձեռքս առնել»։ Սարգիսը փորձել է նմանվել իր սիրելի նկարչին` Լեոնարդո դա Վինչիին, սակայն հասկացել է, որ պետք է ինքն ունենա իր իսկ ոճը: «Ես մտել եմ այդ աշխարհ, փորձելով նմանվել իմ սիրելի նկարչին, սակայն հասկացա, որ մտնելով այդ ամենի մեջ, պետք չէ նմանվել ոչ մեկի, պետք է տարբերվել բոլորից, ստեղծել քո ոճը»։ Իսկ այն հարցին, թե ո՞րն է իր ոճը և ինչով է տարբերվում Սարգիսը պատասխանեց․ «Ես սիրում եմ մաքուր և հստակ աշխատել: Գունանկարների ժամանակ ես գրեթե վրձնով չեմ աշխատում, այլ հատուկ գործիքով` մաստիխինով, որն գունաներկը հաստ շերտով քսում է կտավի վրա: Թե ինչով է տարբերվում իմ նկարները, կարող են ասել այն մարդիկ, ովքեր տեսնում են իմ աշխատանքը» Երիտասարդ նկարիչը նկարում է օրվա ցանկացած ժամի, սակայն ամենից շատ սիրում է նկարել գիշերը, քանի որ, ըստ նրա` գիշերը գեղեցիկ մտքեր ավելի հաճախ են գալիս: Սարգիսն ունի մի կարգախոս, որով նա ուղղորդվում է կյանքում `« Չհաջողվաց փորձը մի հավասարեցրու անհաջողության»։

Processed with VSCO with p5 preset

 Սարգիսի համար եկել էր մի ժամանակաշրջան, երբ նա երկար ժամանակ չէր զբաղվում իր սիրած գործով` նկարչությամբ: Թե ինչ շրջան էր դա՝ մանրամասնում է. «Եկել էր պահ, երբ որոշել էի սպորտով զբաղվել և թողել էի նկարչությունը: Գրեթե 1 տարի չեմ նկարել, սակայն հասկացա, որ կարող եմ սպորտը դարձնել հոբբի, բայց իմը` նկարչությունն է: Բավականին երկար դադարից հետո երիտասարդ նկարիչը առաջին անգամ կրկին ձեռքն առավ վրձինն ու սկսեց նկարել: Սարգիսը մեզ հետ կիսվեց իր զգացողություններով․ «Վերածնունդ էր: Ոնց որ ներսումս մի բան վերածնվեր, միայն ուրախություն էր: Ներսումս եղած  դատարկությունը միանգամից լցվեց»: Իսկ արդեն վերջում Սարգիսը խոսեց իր ապագայ պլանների մասին: Նա ցանկանում է բացել իր Web էջը, որը հնարավորություն կտա մարդկանց հետևել իր կատարած բոլոր աշխատանքներին:

Processed with VSCO with m5 preset


Մարո Եղոյան
2-րդ կուրս

Կիսվել