
Երևանյան փողոցները հաճախ վերածվում են մարդկանց և կենդանիների համակեցության հարթակի։ Թափառող շները մի կողմից դառնում են համայնքի անբաժան մաս, մյուս կողմից էլ երբեմն պատճառ են դառնում առողջական, սոցիալական և անվտանգության խնդիրների։ Այս խնդիրները երբեմն բավականին լուրջ են ու ծանր հետևանքմեր են ունենում։ Նման խնդրի առնչված քաղաքացիներից մեկը՝ Մարիամ Սեփանյանը բավականին երկար ժամանակ է, ինչ չի կարողանում հաղթահարել վախերը.
«Մոտ 4 անգամ անցել եմ պատվաստում, ինչը չափազանց տհաճ երևույթ է: Մեր բակը լիքն է կատաղած շներով, որոնցից մեկն էլ մոտ 1 ամիս առաջ առավոտյան վաղ հարձակվեց վրաս. սա լուրջ դաս եղավ ինձ, որ այլևս մենակ նման ժամերի, երբ բակը մարդաշատ չէ, դուրս չգամ. սովորաբար մայրս կամ հայրս են ուղեկցում մինչև կանգառ։
Պատկան մարմիները մատների արանքով են վերաբերվում խնդրին, հավատացնում եմ՝ ես միակ տուժողը չեմ, շատերն ունեն այս վախն ու մտահոգությունը թափառող շների հետ կապված»։
Սրան հակառ կենդանասերների մի ստվար զանգված անըդհատ պայքարում է հենց այս շների անվտանգության համար և պնդում, որ շները ավելի շատ են տուժում մարդկանց քայլերից, քան՝ հակառակը։ Կենդանասերներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ բավականին բարդ է իրավիճակը, և խնդրի լուծման համար շատ քիչ քայլեր են ձեռնարկվում.
«Շներին հաճախ են կերակուրի միջոցով թունավորում ու սպանում հենց նույն մարդիկ, ովքեր բողոքում են կատաղած շներից, կարող եմ ինձ թույլ տալ ու ասել, որ իրենց ավելի կատաղած են պահում մարդիկ, քան անտուն ու սոված շները, որոնք խնամքի ու լուրջ հոգատարության կարիք ունեն։ Բազմից դիմել ենք քաղաքապետարան այս խնդրի համար և արձագանք շատ քիչ դեպքերում ենք ստացել։ Չնայած նրան, որ ՀՀ-ում օրենսդրությամբ պատիժ է սահմանված կեդանիներին վնաս հասցնելու համար, այնուամենայնիվ պատկան մարմիները այս օրենքի կիրառման նկատմամաբ խիստ վերաբերմունք չունեն, ինչը ևս պետք է կարգավորել»։
Թափառող շների հարցի լուծման ճանապարհին կարևոր դեր են խաղում այն կազմակերպությունները, որոնք անմիջականորեն ներգրավված են կենդանիների պաշտպանության գործում։ «Դինգո թիմը»՝ որպես ոլորտում ակտիվ գործող կազմակերպություն, տարիներ շարունակ աշխատում է Հայաստանի թափառող շների պաշտպանության ուղղությամբ։ Թափառող շների խնդիրը հատկապես սրված է քաղաքների ծայրամասերում։
«Dingo Team»-ի ներկայացուցիչները նշում են՝ բոլոր ծայրամասերում գրանցվում է էքստրեմալ գլխաքանակ, ինչը հավելյալ ճնշում է ստեղծում տեղի համայնքների համար։
Խոսելով խնդրի լուծման տարբերակների մասին՝ կազմակերպությունը մեծապես կարևորում է շների ստերջացման գործընթացը, սակայն ընդգծում է, որ միայն ստերջացումը խնդիրը հիմնովին չի լուծի.
«Քանի դեռ շների բազմացումն ու վաճառքը այսքան անվերահսկելի է, ստերջացումը չի կարող վերջնական լուծում լինել»,-նշում են մասնագետները։
«Dingo Team»-ը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ կացարաններում լքված մաքուր ցեղատեսակի շների թիվը գրեթե հավասարվել է թափառող շների թվին։ «Մենք լռում ենք այն մասին, որ բոլոր փողոցներում հասկիներ ու գամփռներ են թափառում»,- հավելում են նրանք՝ կարևորելով ցեղատեսակների վերահսկված բազմացման անհրաժեշտությունը։
Կազմակերպությունն առաջարկում է ձևավորել ստերջացման մշակույթ և հաստատել խիստ վերահսկողություն շների բազմացման և վաճառքի նկատմամբ։ «Վերահսկողության բացակայությունը ուղիղ կապ ունի թափառող կենդանիների գլխաքանակի ավելացման հետ»,- ասում են «Dingo Team»-ի ներկայացուցիչները։
Մեր կատարած վերջին հարցումների համաձայն՝ հասարակության 82.%-ը համարում է, որ թափառող շների հարցը լուրջ խնդիր է։ 62%-ը տուժել է թափառող շների պատճառով, բայց միայն 9%-ն է դիմել պատկան մարմիններին։ 60%-ը կարծում է, որ ստերջացումը մասամբ կանխում է խնդիրը, իսկ 80%-ը նշում է, որ թափառող շները սանիտարահիգիենիկ խախտումների պատճառ են հանդիսանում։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ թափառող շների խնդրի լուծման նպատակով 2019 թվականից ի վեր իրականացվում են ստերջացման և վերահսկման ծրագրեր։ Տեղեկատվության համաձայն՝ ծրագիրն արդեն իր արդյունքներն է տալիս, սակայն այն լիովին ավարտին կհասցվի միայն 2025 թվականին։ Միաժամանակ, քաղաքապետարանը ընդգծում է, որ աղբահանության և համայնքային հիգիենայի հարցերը կապակցված են թափառող շների գլխաքանակի կրճատման հետ։
Այսպիսով, խնդիրը կարգավորելու ճանապարհին շարունակական աշխատանքները կարիք ունեն նաև հանրության ակտիվ ներգրավվածության։ Թափառող շների հարցը միայն պետական մարմինների պարտականությունը չէ. այն պահանջում է հասարակության պատասխանատվություն և ջանքերի համախմբում։