04.08.2025
Կատեգորիա
Ֆակուլտետային
73
Կիսվել

Ս/թ ապրիլի 18-ին, ժամը 11:00-ին, 509 լսարանում «Հեռուստալրագրություն» մագիստրոսի կրթական ծրագրի սովորողների մասնակցությամբ տեղի կունենա «Հեռուստատեսությունը թվային մեդիամիջավայրում. նոր ձևաչափեր և պրակտիկաներ» խորագրով գիտաժողով:
Մագիստրանտները որպես գիտական զեկույց կներկայացնեն իրենց հեղինակած թեզերից ընտրված որևէ հատված:
Նշենք, որ 2022/23 ուստարվանից նման ձևաչափով գիտաժողովներ կազմակերպվում են բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ:
Վստահ ենք, որ այս տարի առաջին անգամ կազմակերպվող մագիստրոսական գիտաժողովը նույնպես կդառնա ավանդույթ և կնպաստի կրթական ծրագրի ավարտին նախատեսված պաշտպանության գործընթացի արդյունքների բարելավմանը:
Սիրով հրավիրում ենք: