
Վերջին տարիներին Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվել տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, և նրանց մեջ քիչ չեն նաև արվեստագետները՝ նկարիչներ, երաժիշտներ, գրողներ։ Նրանցից մեկն էլ ջութակահար Ալեքսանդր Սավվինն է, ում կարող ենք հանդիպել Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում կամ հարակից տարածքում՝ շուրջը խմբված մարդկանցով։
«Փողոցն ուղղակի այն հարթակներից մեկն է, որտեղ կարող ես ելույթ ունենալ։ Բայց այստեղ ամբողջ աշխատանքը քեզ վրա է՝ ինքդ քո մենեջերն ես, կազմակերպիչը, հնչյունային ռեժիսորը։ Ռուսաստանում, հատկապես վերջին տարիներին, ես հիմնականում հանդես էի գալիս համերգային կատարումներով և փողոցում շատ քիչ էի ելույթ ունենում։ Հիմա Հայաստանում եմ և նոր եմ սկսում հասկանալ տեղի հասարակության մտածելակերպը։ Փողոցում ելույթ ունենալը ամենալավ ձևն է այն հասկանալու համար, միանգամից տեսնում ես մարդկանց ուղիղ արձագանքը այս կամ այն երևույթին»,- ասում է ջութակահարը։
Դպրոցում մաթեմատիկայի, երկրաչափության, ֆիզիկայի սիրահար պատանին ավագ դպրոցում սկսում է հետաքրքրվել ռուսերենով և գրականությամբ։ Նոր սերը այնքան ուժեղ էր, որ նրան տանում է ժուռնալիստիկայի ֆակուլտետ։
Հարցին, թե ինչպե՞ս է ընտրել լրագրողի մասնագիտությունը, Ալեքսանդրը պատասխանում է․
«Լրագրողի մասնագիտությունն ինքնակամ եմ ընտրել։ Վորոնեժում լույս էր տեսնում «Ռադուգա» երիտասարդական թերթը, որտեղ հրապարակվում էին նաև իմ բանաստեղծությունները, պատմվածքները և մի քանի նյութեր՝ երիտասարդական կյանքին վերաբերվող։ Արդյունքում առանց ինչ-որ խնդրի ընդունվեցի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, բայց 3-րդ կուրսում հասկացա, որ ավելի շատ բանասեր եմ, քան լրագրող։ Ստեղծագործական ջիղը միշտ կարևոր եմ համարել։ Ուսանողական տարիներին տարբեր հարցազրույցներ եմ վարել, անընդհատ գրել եմ, սակայն, վաղուց այլևս չեմ զբաղվում լրագրությամբ, բայց երբեք չեմ փոշմանել, որ ընտրել եմ այդ մասնագիտությունը»։
Ալեքսանդրը մեծ ուրախությամբ է հիշում մանկության տարիները, հենց այդ ժամանակ էլ ծագեց նրա և ջութակի սերը։
«Հանգիստ և մտածող երեխա էի, վաղ տարիքում արագ սովորել էի կարդալ, դրան նպաստել էին նաև խմբակները, որոնց հաճախում էի։ Միգուցե դառնայի պրոֆեսիոնալ պարող, եթե հաճախեի ոչ թե ազգային պարի, այլ ազատ ոճի։ Բայց քանի որ այն ժամանակ դա քիչ հավանական էր, մի քանի տարի պարի հաճախեցի և ուղղակի փախա այնտեղից։ 5 տարեկանում մայրս ինձ տարավ երաժշտական դպրոց, որպեսզի սովորեմ նվագել ակորդեոն, տանը ունեինք մայրիկի հին ակորդեոնը, որի վրա նա էր նվագում փոքր տարիքում։ Շուտով դպրոցից մայրիկիս ասեցին, որ ես պետք է ջութակի հաճախեմ և ոչ թե ակորդեոնի։ Այդ ժամանակից էլ սկսեցի նվագել ջութակ։ Չնայած կարող էի նաև լավ ֆուտբոլիստ դառնալ, նույնիսկ քաղաքի երեխաների ֆուտբոլի հավաքականի անդամ էի, բայց ես դարպասապահ էի և հաճախ էի ստանում մատերի կոտրվածք, վնասվածք և շուտով թողեցի ֆուտբոլը։ Ընտրության առաջ էի՝ կա՛մ ջութակ, կա՛մ ֆուտբոլ. ես ընտրեցի ջութակը»:

Հենց իր մանկության ընկերոջ՝ ջութակի և ընտանիքի հետ ճամփորդում է Ալեքսանդրը, բացահայտում նոր վայրեր, նոր մարդկանց։
«Ոչ բոլոր երկրներում եմ նվագում, հատկապես դրսում։ Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Թուրքիա և այլ երկրներում կան իրենց բնորոշ առանձնահատկությունները։ Իմ նվագարկությամբ երգել են տարբեր երկրների հայտնի երգիչները, նույնիսկ ռեպ են «կարդացել», ամբոխներ են պարել և ուրախացել, մրցույթներ են կազմակերպել։ Այդ ամենը ինձ միշտ ոգեշնչել է առաջ շարժվել և նոր ժանրեր փորձել։ Երաժշտի համար երաժշտությունը անծայրածիր է և կարող է իրականության վերածել ցանկացած մտքի թռիչք. կարևորը մեծ սիրով աշխատելն է»։
Ալեքսանդրը դեռ չգիտի՝ ճանապարհը իրեն ու իր ընտանիքին որտեղ կտանի, բայց իր մանկության ընկեր ջութակի հետ այդ ճանապարհը անցնելն ավելի դյուրին և հաճելի կլինի։Վերջին տարիներին Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվել տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, և նրանց մեջ քիչ չեն նաև արվեստագետները՝ նկարիչներ, երաժիշտներ, գրողներ։ Նրանցից մեկն էլ ջութակահար Ալեքսանդր Սավվինն է, ում կարող ենք հանդիպել Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում կամ հարակից տարածքում՝ շուրջը խմբված մարդկանցով։
«Փողոցն ուղղակի այն հարթակներից մեկն է, որտեղ կարող ես ելույթ ունենալ։ Բայց այստեղ ամբողջ աշխատանքը քեզ վրա է՝ ինքդ քո մենեջերն ես, կազմակերպիչը, հնչյունային ռեժիսորը։ Ռուսաստանում, հատկապես վերջին տարիներին, ես հիմնականում հանդես էի գալիս համերգային կատարումներով և փողոցում շատ քիչ էի ելույթ ունենում։ Հիմա Հայաստանում եմ և նոր եմ սկսում հասկանալ տեղի հասարակության մտածելակերպը։ Փողոցում ելույթ ունենալը ամենալավ ձևն է այն հասկանալու համար, միանգամից տեսնում ես մարդկանց ուղիղ արձագանքը այս կամ այն երևույթին»,- ասում է ջութակահարը։
Դպրոցում մաթեմատիկայի, երկրաչափության, ֆիզիկայի սիրահար պատանին ավագ դպրոցում սկսում է հետաքրքրվել ռուսերենով և գրականությամբ։ Նոր սերը այնքան ուժեղ էր, որ նրան տանում է ժուռնալիստիկայի ֆակուլտետ։
Հարցին, թե ինչպե՞ս է ընտրել լրագրողի մասնագիտությունը, Ալեքսանդրը պատասխանում է․
«Լրագրողի մասնագիտությունն ինքնակամ եմ ընտրել։ Վորոնեժում լույս էր տեսնում «Ռադուգա» երիտասարդական թերթը, որտեղ հրապարակվում էին նաև իմ բանաստեղծությունները, պատմվածքները և մի քանի նյութեր՝ երիտասարդական կյանքին վերաբերվող։ Արդյունքում առանց ինչ-որ խնդրի ընդունվեցի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, բայց 3-րդ կուրսում հասկացա, որ ավելի շատ բանասեր եմ, քան լրագրող։ Ստեղծագործական ջիղը միշտ կարևոր եմ համարել։ Ուսանողական տարիներին տարբեր հարցազրույցներ եմ վարել, անընդհատ գրել եմ, սակայն, վաղուց այլևս չեմ զբաղվում լրագրությամբ, բայց երբեք չեմ փոշմանել, որ ընտրել եմ այդ մասնագիտությունը»։

Ալեքսանդրը մեծ ուրախությամբ է հիշում մանկության տարիները, հենց այդ ժամանակ էլ ծագեց նրա և ջութակի սերը։
«Հանգիստ և մտածող երեխա էի, վաղ տարիքում արագ սովորել էի կարդալ, դրան նպաստել էին նաև խմբակները, որոնց հաճախում էի։ Միգուցե դառնայի պրոֆեսիոնալ պարող, եթե հաճախեի ոչ թե ազգային պարի, այլ ազատ ոճի։ Բայց քանի որ այն ժամանակ դա քիչ հավանական էր, մի քանի տարի պարի հաճախեցի և ուղղակի փախա այնտեղից։ 5 տարեկանում մայրս ինձ տարավ երաժշտական դպրոց, որպեսզի սովորեմ նվագել ակորդեոն, տանը ունեինք մայրիկի հին ակորդեոնը, որի վրա նա էր նվագում փոքր տարիքում։ Շուտով դպրոցից մայրիկիս ասեցին, որ ես պետք է ջութակի հաճախեմ և ոչ թե ակորդեոնի։ Այդ ժամանակից էլ սկսեցի նվագել ջութակ։ Չնայած կարող էի նաև լավ ֆուտբոլիստ դառնալ, նույնիսկ քաղաքի երեխաների ֆուտբոլի հավաքականի անդամ էի, բայց ես դարպասապահ էի և հաճախ էի ստանում մատերի կոտրվածք, վնասվածք և շուտով թողեցի ֆուտբոլը։ Ընտրության առաջ էի՝ կա՛մ ջութակ, կա՛մ ֆուտբոլ. ես ընտրեցի ջութակը»:
Հենց իր մանկության ընկերոջ՝ ջութակի և ընտանիքի հետ ճամփորդում է Ալեքսանդրը, բացահայտում նոր վայրեր, նոր մարդկանց։
«Ոչ բոլոր երկրներում եմ նվագում, հատկապես դրսում։ Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Թուրքիա և այլ երկրներում կան իրենց բնորոշ առանձնահատկությունները։ Իմ նվագարկությամբ երգել են տարբեր երկրների հայտնի երգիչները, նույնիսկ ռեպ են «կարդացել», ամբոխներ են պարել և ուրախացել, մրցույթներ են կազմակերպել։ Այդ ամենը ինձ միշտ ոգեշնչել է առաջ շարժվել և նոր ժանրեր փորձել։ Երաժշտի համար երաժշտությունը անծայրածիր է և կարող է իրականության վերածել ցանկացած մտքի թռիչք. կարևորը մեծ սիրով աշխատելն է»։
Ալեքսանդրը դեռ չգիտի՝ ճանապարհը իրեն ու իր ընտանիքին որտեղ կտանի, բայց իր մանկության ընկեր ջութակի հետ այդ ճանապարհը անցնելն ավելի դյուրին և հաճելի կլինի։