
Օրերս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվեցին Բյուրավանի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները։ Նրանց ողջունեց ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը՝ յուրաքանչյուր աշակերտի նվիրելով «Մեդիա օրեսնդրություն» ուսումնական ձեռնարկը։ Այնուհետև աշակերտները դոցենտ Գոռ Աբրահամյանի ուղեկցությամբ շրջեցին ֆակուլտետում՝ այցելելով հեռուստա և ռադիոստուդիաներ։ Գոռ Աբրահամյանը խոսեց մեդիայի և լրագրության ոլորտի առանձնահատկությունների մասին, փաստեց, թե որքան կարևոր է ստուգել տեղեկատվությունը, այն ճշտել մի քանի աղբյուրներից և կարողանալ գտնել օբյեկտիվությանը մոտ իրականությունը։
Շրջայցի ընթացքում աշակերտներն ակտիվորեն մանսակցեցին քննարկումներին, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Նրանցից մեկի խոսքով՝ այստեղ սովորեցին, որ մեդիան կարող է տարբեր միջոցներով շատ լուրջ ազդեցություն ունենալ մարդու հոգեբանության և ապրելակերպի վրա։ Աշակերտներին ուղեկցող հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին՝ Քրիստինե Վարդանյանը, ով ևս սովորել է ԵՊՀ ժուռնալիսիկայի ֆակուլտետում, նշեց, որ այն ինչ այստեղ ստացան, ավելին էր իրենց սպասելիքներից: Նա լիահույս էր, որ հետագայում այս հանդիպման շնորհիվ աշակերտները կլինեն ավելի մեդիագրագետ և ճիշտ կիրացնեն ստացած տեղեկությունները:
Շրջայցը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ոչ միայն տեղեկատվական բնույթ էր կրում, այլև կարևոր փորձառություն էր՝ խորապես գիտակցելու մեդիայի դերը մեր կյանքում։ Նմանատիպ այցերն ի վերջո կարող են որոշիչ դեր խաղալ ապագա մանսագիտության ընտրության հարցում։