Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված Եվրոպայի առաջնությունում հինգերորդ չեմպիոնական տիտղոսը նվաճած Արթուր Ալեքսանյանը վերադարձավ հայրենիք. «Վնասվածքներից հետո առաջին լուրջ մրցաշարն էր, շատ կարևոր է, որ հանկարծ վնասվածքը չկրկնվի։ Լավ մարզավիճակում էի, ինձ լավ էի զգում, հույս ունեմ, որ օլիմպիական խաղերում ավելի լավ մարզավիճակում կլինեմ։ Բոլոր հնարավոր տիտղոսներն ունեմ, բայց ինձ ժողովուրդն է մոտիվացնում, այսքան մարդ եկել է դիմավորելու, ուրախացել են, նրանք են ինձ մոտիվացնողը։
Ուղեգիրն արդեն ունեմ, վարկանշային մրցաշարից ազատ եմ, հիմա կհանգստանամ և ավելի հանգիստ կպատրաստվեմ օլիմպիական խաղերին»-ասել է Արթուր Ալեքսանյանը։
Աթյան Էրիկ
4-րդ կուրս