ՀՈԳԵԲԱՆԻ ԴԵՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ

ՀՈԳԵԲԱՆԻ ԴԵՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ

6141

Մանկավարժ – հոգեբան Սվետա Պետրոսյանի հետ խոսել ենք դպրոցում հոգեբանի դերի կարևորության և նշանակության մասին:

-Ինչպիսի՞ նշանակությունունիհոգեբանըկրթականհաստատությունում, մասնավորապես ` դպրոցում :

– Ինչպես գիտենք, վերջին տարիներին ուսումնական հաստատություններում եւ հատկապես դպրոցներում ընդունված է ունենալ հոգեբանի հաստիք։ Այժմ հոգեբանի դերը շատ է արժեւորվում հասարակության կողմից։ Ինչ վերաբերում է դպրոցներում հոգեբանի ներկայության նշանակությանը, թերեւս այն է, որ հոգեբանը փորձում է լուծել եւ կարգավորել մի շարք միջանձնային խնդիրներ՝ երեխա-երեխա, երեխա-ծնող, երեխա-ուսուցիչ, ծնող-ուսուցիչ եւ երբեմն էլ ծնող-երեխա-ուսուցիչ փոխհարաբերությունները։ Բացի դա՝ հոգեբանը ունի նաեւ մի շարք այլ գործառույթներ դպրոցում։

-Որո՞նք են դպրոցում հոգեբանի հիմնական գործառույթները :

– Դպրոցներում հոգեբանի հիմնական գործառույթները կարելի է բաժանել 5 հիմանկան խմբի: Առաջին,  որի ժամանակ հոգեբանը ախտորոշում է տվյալ ուսումանական հաստատությունում սովորող աշակերտի անձնային-անհատական առանձնահատկությունները: Հաջորդը, երբ ուսումանական պրոցեսի ընթացքում առաջանում են որոշակի վարքային-հուզական խնդիրներ, հոգեբանը կատարում է անհատական աշխատանքներ, որպեսզի շտկի խնդիրը։

Ծնողների և ուսուցիչների խորհրդատվություն. սա, թերևս, ամենադժվար  աշխատանքն է, քանի որ շատ ժամանակ ծնողը կամ ուսուցիչը չեն ցանկանում ընդունել, որ առաջացած խնդրի պատճառը թաքնված է հենց իրենց ներսում: Մյուսը  հոգեբանության մասին տեղեկատվության տրամադրումն է։ Եվ վերջինը` ԱՈՒՊ-ների (անհատական ուսումանահան պլան) կազմումը։ Ինչպես գիտենք շատ ուսումանական հաստատություններում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաններ, և նրանց ուսումնական գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ են անհատական պայմաններ և մոտեցում։

Այս հիմանական գործառութներից բացի՝ հոգեբանը նաև պետք է պարտադիր ներկայություն ունենա ուսուցիչների, ծնողների հավաքներին, ինչպես նաև մասնակցի առաջին դասարանցիների ընդունելության գործընթացին։

-Դպրոցահասակ երեխաների մոտ, սովորաբար ինչպիսի՞  հոգեբանական խնդիրներ են առաջանում:

 -Խնդիրները բազմազան են, սակայն նշեմ դրանցից ամենահաճախ հանդիպողները: Օրինակ` վարքային փոփոխություն է,  երբ երեխան դասի ընթացքում անուշադրություն և անհետաքրքրություն է ցուցաբերում դասի նկատմամբ, խանգարում է ուսումանական պրոցեսը, կամ, օրինակ` երեխայի առաջադիմության նվազումը, դպրոց գնալու ցանկության կորուստը, բարձր լարվածությունը, ագրեսիվությունը կամ, ներամփոփությունը: Հիմնականում այս խնդիրներն են հաճախ հանդիպում:

Հարկ եղե՞լ է աշխատել նաև ծնողերեխաուսուցիչ կապով։

 – Իհարկե, եղել է: Սովորաբար, երեխայի անհանգիստ վարքի, ագրեսիվության և շատ ու շատ խնդիրների հետևում թաքնված է լինում ծնողի և ուսուցչի անուշադրությունը։ Ցանկացած տարիքի երեխայի համար առաջանհերթ է ծնողի, իսկ հետո նաև ուսուցչի սերն ու հոգատարությունը։ Սրանք են այն առաջնահերթ պայմանները, որոնք անհրաժեշտ են երեխայի ուսումանական գործունեության համար։ Մեր հասարակության  շրջանում և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում   լայն տարածված է երեխային համեմատելը այլ երեխանների, կամ  իր դասընկերների հետ, ինչը տանում է բացասական հոգեկան վիճաների ու հույզերի։ Երեխան, լավագույն դեպքում, կարող է այլևս չցանկանալ հաճախել դպրոց, իսկ վատագույն դեպքում՝ նրա մոտ կձևավորվի թերաժեքության կամ անլիարժեքության բարդույթը, ինչը իր խորը հետքը կթողնի երեխայի հետագա կյանքի վրա։ Անհրաժեշտ է հիշել, որ երեխային պետք է համեմատել միմիայն ինքն իր հետ՝ ինչպիսին էր նա առաջ և ինչպիսին է նա հիմա:

Օֆելյա Պողոսյան
3-րդ կուրս

Կիսվել