«Արմաթ» -ը շուրջ մեկ տարի առաջ հանրապետության դպրոցներում սկսեց գործարկել ինժեներական խմբակ-լաբորատորիանների հիմնադրումը: Հայկական արտադրության եռաչափ տպիչները, մինի համակարգիչները, թվային հաստոցները և ռոբոտաշինական հավաքածուները միտում ունեն դպրոցականների շրջանում արթնացնել հետաքրքրություն ժամանակակից տեխնոլոգիաների հանդեպ:
«Արմաթ»-ը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության համատեղ ուժերով ստեղծած բրենդն է: Ընկերության նպատակը ի սկզաբանե եղել է նոր սերնդին ՏՏ ոլորտ ուղորդելն ու ինժեներական կրթությամբ ապահովելը:
-Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ծրագիրը սահուն քայլերով գնում է դեպի նպատակակետ,-ուրախությամբ նշում է «Արմաթ»-ի աշխատակից և խմբակավար Ռաֆիկ Ղազարյանը: Երեխաները հմտացել են ծրագրավորման հիմունքների, ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման մեջ: Մասնակցել են բազմաթիվ մրցույթնրի, տեխնոլոգիական ճամբարների, փոխանակվել գիտելիքներով ու փորձով, ներկայացրել են իրենց մտահղացած նախագծերը և նրանցից շատերն այսօր կարող են համաչափ քայլել բարձրագույն տեխնիկական կրթության 2-3 կուրսի ուսանողների հետ:
Ծրագրավորման բնագավառում երեխաներն իրենց քայլերն սկսում են Scratch/Աղվես միջավայրում: Scratch-ը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, որում հեշտությամբ կարող են աշխատել աշակերտները, ուսանողները, ուսուցիչներն ու ծնողները: Աղվեսը Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է նաև ռոբոտներ ծրագրավորելիս:
Ընկերությունը պլանավորվորել է մինչև 2019թ. լաբորատորիաներ տեղադրել Հայաստանի բոլոր դպրոցներում: Այն միտում ունի դառնալու Հայաստանի այցեքարտը ՏՏ ոլորտում:
Պարոն Ղազարայնը հավելում է.
– Ծրագիրն իր ֆորմատի մեջ ամբողջ աշխարհում եզակի է: Այն երեխաների մոտ զարգացնում է տրամաբանելու և արագ կողմորոշվելու հմտությունը: Այն հնարավորություն է տալիս դեռ վաղ հասակից բացահայտել տեխնո-հանճարներին և նրանց ուղղորդել ճիշտ ճանապարհով:
Լուսինե Ղազարյան
3-րդ կուրս