ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ

1742

     Ներառական  կրթությունը  ընդհանուր  կրթության  զարգացման գործընթաց է, որը  ենթադրում  է  կրթության  հասանելիություն  բոլորի  համար: Կրթության  հնարավորությունների  ծրագրում  տարբեր  կարիքներ  ունեցող  երեխանե-րի  ներգրավում,  ինչը  ապահովում  է  հատուկ  կարիքներ  ունեցող  երեխաների կրթության   հասանելիությունը:

     Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների ուսուցման խնդիրների մասին զրուցեցինք Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի  ուսուցչի օգնական Գոհար Թովմասյանի հետ։

  – Տիկին Թովմասյան, ե՞րբ է ձեր դպրոցը անցել  ներառական կրթության իրականացմանը։

  – Դպրոցը ներառական կրթության իրականացմանն անցել է 2019թ.  սեպտեմբերից։

 –Ինչպե՞ս  են դասընկերները վերաբերվում  հաշվանդամություն ունեցող  իրենց  ընկերներին։

 -Սկզբնական շրջանում կար անհարմարության, երբեմն զննողական, նույնիսկ զգուշության վերաբերմունք, որն աստիճանաբար փոխվեց ոչ միայն հարմարվելու, այլև ավելի սերտ շփվելու, ցանկացած դժվարություն իրենց օգնությամբ հաղթահարելու ցանկության։

   – ԿԱՊԿՈՒ  երեխաները  կոմպլեքսավորվա՞ծ  են դասապրոցեսում։

 -Նմանատիպ երեխաների հետ աշխատելիս միշտ հարգվում է նրանց անձնական արժանապատվության զգացումը, ոգևորում նրանց փոքր հաջողությունների համար՝ հասակակիցների մոտ ևս ձևավորելով այդ մշակույթը։

      – Ասացե՛ք, խնդրեմ, ուսուցչի օգնականները  ինչպիսի՞  աշխատանք են կատարում ԿԱՊԿՈՒ երեխաների  հետ:

  -Դասապրոցեսում ուսուցչի օգնականների կողմից կիրառվում են այնպիսի մոտեցումներ, որոնք հիմնված են երեխայի մտավոր և ֆիզիկական առանձնահատկությունների վրա, հնարավորության դեպքում կիրառվում են այնպիսի պարագաներ, որոնք անհրաժեշտ են նրանց առավելագույն հաջողությունների հասնելու համար։

Իսկ ի՞նչ դեր ունեն ծնողները, նրանք  որևէ մասնակցություն ունե՞ն ԿԱՊԿՈՒ երեխաների ուսուցման իրականացման աշխատանքներին։

– ԿԱՊԿՈՒ երեխայի ծնողը կարևոր դերակատարություն ունի դպրոցում՝ սովորած գիտելիքների և հմտությունների գործնական կիրառման, ամրապնդման, ընդհանրացման և պահպանման հարցում՝ շարունակելով այդ աշխատանքը նաև տանը։

Դպրոցում  կա՞ն   հարմարեցված պայմաններ ԿԱՊԿՈՒ երեխաների համար։

– Ցավոք, դպրոցը չունի հարմարեցված պայմաններ։

– Ինչպե՞ս  է արտակարգ  դրության պայմաններում կազմակերպվում ԿԱՊԿՈՒ երեխաների հեռավար ուսուցումը։

– Հեռավար ուսուցումը կազմակերպվում է,  հիմնականում, viberi-ի  միջոցով։

 Սաթենիկ Խեբոյան

5-րդ կուրս

Կիսվել