Դեկտեմբերի 9-ին Կառլ Լևոնի անվան պատկերասրահը մարդաշատ էր. բացվել էր Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 5-րդ կուրսի ուսանողուհի Մանու Հարությունյանի ` «FATUM» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով, շնորհավորելով Մանուին, նշեց, որ չնայած սա նկարչուհու առաջին ցուցահանդեսն է, աշխատանքները մեծ թիվ են կազմում, ինչն էլ` տաղանդավոր և աշխատասեր երիտասարդության գոյության մասին է վկայում:
Ցուցահանդեսի բացման բաղկացուցիչ մասն էին կազմում ասմունքը, պարը, երգն ու երաժշտությունը, հատկապես `թավջութակի և սաքսոֆոնի հնչյունների գեղեցիկ համադրությունը:
«Դեռ վաղ հասակից հրապուրվել եմ Տերյանի պոեզիայով, և, հատկապես, «FATUM» բանաստեղծության վերնագրով և բովանդակությամբ: Մտածեցի `ի՞նչու ոչ, հենց` ճակատագիր»,- ասաց Մանուն:
Ցուցահանդեսին ներկա էին երիտասարդ նկարչուհու ընկերները, հարազատները, քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմը և մի շարք այլ հյուրեր:
Բոլորը տպավորված էին: Ընկերներից `Արծրուն Մանուկյանը նշեց, որ Մանուի հետ անցկացրած 4 ուսումնական տարիները վաղուց էին բացահայտել նրա ներքին գունագեղությունը, ինչն էլ այսօր արտահայտվել էր կտավներում:
Հարցին, թե քանի կտավներ են ցուցադրված և կա արդյո՞ք աշխատանք, որն առանձնացնում է, Մանուն պատասխանեց.
-Ներկայացված են շուրջ 50 կտավներ, որոնք նկարել եմ `սկսած 2012 թ.-ից: Կառանձնացնեմ իմ ոգեշնչման գլխավոր աղբյուրի` Վան Գոգի դիմանկարը. այն անգին է :
Ցուցահանդեսի ավարտին Մանուն շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերից, ովքեր, չնայած վատ եղանակին, եկել էին և իրենց լայն ժպիտներով ջերմացնում էին մեկմեկու:
Միտքն ավարտեց հոլանդացի փառահեղ նկարիչ Վինսենթ վան Գոգի խոսքերով. «Գեղանկարչությունը պատնեշ է, որի միջով հնարավոր է անցնել ու հասնել քո ցանկություններին, և այն ամենին` ինչ կարող ես անել»:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 19-ը: Մուտքն ազատ է:
Սոֆի Թովմասյան
1-ին կուրս