Լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Տավուշում տեղի ունեցող վերջին իրադարձություններին:
Արծրուն Հովհաննիսյանը մասնավորապես նշեց,որ այս պահին թվով 13 ադրբեջանական ԱԹՍ են հայ դիրքապահները խոցել, ինչը արդյունավետության տեսանկյունից նա գնահատեց լավ:
Լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատուն հայտնեց, որ հակառակորդի կողմից շուրջ 50 արկ է կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի ուղղությամբ, որի արդյունքում տարբեր աստիճանի վնասներ են հասցվել բնակավայրերին:
Հովհաննիսյանը նշեց նաև՝ ըստ էության պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած հարվածի, և ցանկացած բնույթի սադրանքի:
Նա ավելացրեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ զինվորի վիճակը դեռևս նույնն է մնում