ԱՅՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՈՐՈՆՔ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԻ ԼԻՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԵՆ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՆՈՐԵՐԸ. ՀԱՅԿ...

ԱՅՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՈՐՈՆՔ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԻ ԼԻՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԵՆ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՆՈՐԵՐԸ. ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆ

720

Այսօր վաղ առավոտյան վերսկսվել են Տավուշի սահմանապահ գյուղերի ռմբակոծությունները, թիրախում  եղել են՝ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր,  Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Բրիֆինգի ժամանակ հայտարարեց Տավուշ մարզի մարզպետ Հայկ Չոբանյանը։   

Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է։  

Մեր բնակավայրերում վնասվել են  10-ից ավելի առանձնատներ ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ։  Առանձնահատուկ պետք է առանձնացնել Այգեպար գյուղի մանկապարտեզի ռմբահարումը։ Վնասվել է նաև ջրագիծ՝ Տավուշ, Ներքին Կարմիրաղբյուր հատվածում՝ որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են.- ասաց Հայկ Չոբանյանը։  

Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը և ինտենսիվ աշխատանքներ են ընթանում բնակիչների անվտանգությունը ապահովելու համար։  Հայտարարվել է ներքին մոբիլիզացիա մասնավորապես պատսպարման առումով՝ քաղաքացիները ռմբահարման ընթացքում գտնվել են ապաստարաններում և նկուղներում ու բարեբախտաբար չուենենք քաղաքացիական հասարակության մեջ վրավորներ և զոհեր։   

Առավոտյան ստեղծվել է հրետակոծված բնակավայրերրի,  շինությունների գնահատման գույքագրման հանձնաժողով՝ որը ամենօրյա տեղեկատվություն պիտի տա վնասների չափի մասին  

Այն բնակավայրերը որոնք նպատակահարմար չեն լինի վերականգնել դրանց փոխարեն կկառուցվեն նորերը։  

Բնակիչները թող հանգիստ լինեն և վստահ որ ամենասեղմ ժամկետներում կլուծվի իրենց բնակարանների վերականգնման հարցերը.-ասաց Հայկ Չոբանյանը։  

Հորդոր բնակիչներին՝  պահպանել զգոնությունը ցանկացած պահի կարող է իրավիճակը փոխվել։   

 Հայկ Չոբանյանը հավելեց նաև, որ  համայնքերում խուճապ չկա, իրավիճակը կայուն է, մեր բանակի պրոֆեսիոնալ վաքագծի շնորհիվ գյուղերում և քաղաքներում ավելի հանգիստ ենք մեզ զգում ։  

Կիսվել