Արծրուն Հովհաննսիյանը վստահեցնում է, որ կարողացել են ապահովել տոտալ պատսպարում և՛ ապաստաններում, և՛ նկուղներում, այդ թվում՝ ոչ միայն մարդկանց, այլև տրանապորտային միջոցների համար։
«Ցավոք սրտի, Չինարիում ունեցանք ԱԻՆ մեքենային հարված, այն էլ վիրավորին օգնություն ցուցաբերելու ժամանակ, այլապես այդ մեքենան էլ չէր վնասվի»,- նշեց նա և հավելեց, որ քաղպաշտպանության աշխատանքի համակարգը դրական է գնահատում, սակայն եղել նաև բացեր, որոնք լրացվել են այսօր։