Այսօր վաղ առավոտից Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում։
Հաղորդագրություն է տարածում, թե իրավիճակը սահմանին լարված է, և որ մենք կորուստներ ունենք։ Այս ամենը սուտ է։
Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ ՊՆ-ն որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական կեղծ, ապատեղեկատվությունն է ։
Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը