ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր կայացած ճեպազրուցի ժամանակ նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածության հարցով Թուրքիայի դիրքորոշմանը և գործողութուններին ԱԳՆ-ն տվել է համապատասխան արձագանք՝ հայտարարութունների ձևով։ Նաղդալյանը նաև ասաց, որ ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունն արժանացել էր Թուրքիայի ԱԳՆ-ի նյարդային արձագանքին։
«Ընդգծեմ, որ Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ո՛չ հակամարտությունում, ո՛չ տարածաշրջանում»,- ասաց Նաղդալյանը և հավելեց, որ Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշ, և առաջին գործողությունը, որ պետք է իրականացնի թուրքական կողմը, ցեղասպանության հետևանքների վերացումն է։
«Կոչ ենք անում Թուրքիային զբաղվել այդ գործընթացով, այլ ոչ թե խանդավառությամբ ներգրավվել հակահայկական նոր նախաձեռնություններում»,- ասաց Աննա Նաղդալյանը և խոսքն եզրափակելով՝ նշեց, որ հայկական կողմն այս գործընթացում առավել շատ կարևորում է միջազգային գործընկերների կառուցողական դիրքորոշմումը, որը նախևառաջ ուղղված է լարվածության թուլացմանը։
տուն Հոդված Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ո՛չ հակամարտությունում,...