ԵՐԵՎԱՆՅԱՆ ԾԻՐԱՆ ԵՆՔ ՍՏԱՑԵԼ

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԾԻՐԱՆ ԵՆՔ ՍՏԱՑԵԼ

916

Լուրերին էի հետևում, ակամայից հիշեցի, որ երբ 2 տարի առաջ Ռուսաստանում էի, մեր տնից մի փոքր ներքևում շուկա կար, եղբորս կնոջ հետ սովորաբար էնտեղից էինք մրգեր գնում. հա՛մ մոտ էր, հա՛մ թարմ էին լինում մրգերը, համ էլ հաճախ հայկական էին լինում:

Շուկայում ռուսներ ու ադրբեջանցիներ էին աշխատում, և հայկական մրգեր-բանջարեղենները իրենց մոտ էին հենց լինում: Երկու կին էին՝ մոտ 50 տարեկան:

Ասում էին՝ առաջին հայացքից նկատել էին, որ հայ ենք, նրանց կարծիքով մենք յուրահատուկ ենք:

Սկսեցինք գնումների հիմնական մասը իրենց մոտից կատարել. հայկական էին…

Ամեն անգամ գնումների ընթացքում հասցնում էին մի հետաքրքիր պատմություն կամ սովորություն պատմել հայերի մասին, ու հարցնել.

-Ճիշտ գիտենք, չէ՞:

Ճիշտ գիտեին…

Մի օր էլ շուկայում հեռվից արդեն ծանոթ դարձած, ոչ սահուն ռուսերենով ձայնը լսեցինք.

– Երևանյան ծիրան ենք ստացել, քաղցր է, տեսքը՝ իդեալական: Ձեր մրգերը ձեզ պես յուրահատուկ են, ոսկի են:

Իհարկե գնեցինք…

Հետաքրքրվեցին՝ ինչ եղանակներով ենք մենք պատրաստում, հետո հարցրին՝ Հայաստանի որ շրջաններում է աճում (իրենք մտածում էին՝ Երևանում):

Ամառը վերջացավ, եկա Հայաստան: Եղբորս կնոջից իմ մասին հաճախ են շարունակել հետաքրքրվել և երանի տվել, որ վերադարձել եմ ծիրանի երկիր:

Տաթև Ալիխանյան

2-րդ կուրս

Կիսվել