Այսօր մեկնարկել են ԱԹՍ-ների դեմ պայքարին ուղղված վարժանքներ․ Շուշան Ստեփանյան

Այսօր մեկնարկել են ԱԹՍ-ների դեմ պայքարին ուղղված վարժանքներ․ Շուշան Ստեփանյան

824

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները․«Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների բոլոր ստորաբաժանումների հիմնական հրամանատարները։

Հայ-ռուսական ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի վարժանքների շրջանակում խաղարկվել են հետախուզահարվածային ԱԹՍ-ի կիրառման և հակազդման տարբեր սցենարներ»։

Պատկերը կարող է պարունակել. Մեկ կամ ավելի մարդ, կանգնած մարդիկ, երկինք, ամպ և բացօթյան

Հիշեցնենք, որ հուլիսի 12 -ից սկսված հայ-ադրբեջանական սահմանային լարումների ժամանակ հայկական զինուժը հակառակորդի 14 անօդաչու թռչող սարք է խոցել, այդ թվում՝ իսրայելական «Elbit Hermes 900», որն ըստ պաշտոնական տվյալների՝ առաջին նման դեպքն է: Ադրբեջանական խոցված անօդաչու թռչող սարքերի մնացորդները վերջերս ՊՆ-ն ցուցադրեց մարշալ Ա. Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում։

Կիսվել