Ուկրաինան բարդույթ ունի տարանջատելու կոնֆլիկտները և դրանք գնահատելու ըստ իրենց էության. Զոհրաբ...

Ուկրաինան բարդույթ ունի տարանջատելու կոնֆլիկտները և դրանք գնահատելու ըստ իրենց էության. Զոհրաբ Մնացականյան

480

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը SHANTnews.am-ին տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով Ուկրաինային, որը սահմանային վերջին լարումների ժամանակ սատարել էր Ադրբեջանին, ասել է.
«Կարծես Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու ԼՂՀ հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը, այն իրական սպառնալիքը, որը վերաբերում է մեր տարածաշրջանի անվտանգությանը»։

Մնացականյանը նշել է, որ Ուկրաինան բարդույթ ունի նաև տարանջատելու կոնֆլիկտները և դրանք գնահատելու ըստ իրենց էության։
«Հենց այս առումով էլ ունենք անհամաձայնություն։ Մենք 2 տարվա ընթացքում շատ հետևողականորեն աշխատում ենք Ուկրաինայի հետ, որովհետև մեր բարեկամ Ուկրաինայի ժողովրդի հետ մենք որևէ խնդիր չունենք և շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և հասցնել մեր ազդակներն ու պատգամները» ,- ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ Հայաստանը համբերատար է.
«Մենք շարունակելու ենք դա անել, բայց շարունակելու ենք նաև անընդունելի համարել դիրքորոշումներ, որոնք կտրված են իրողությունից, որոնք հիմնված են համընդհանուր մոտեցումների վրա և սա ո՛չ տարածաշրջանին, ո՛չ մեզ, ո՛չ իրենց օգուտ չի բերում»,-եզրափակել է Մնացականյանը։

Կիսվել