ՓԱՐԱՋԱՆՈՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՅՏՆԻ ՈՒ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐԸ

ՓԱՐԱՋԱՆՈՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՅՏՆԻ ՈՒ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐԸ

3113

Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Փարաջանյանց) հայ կինոռեժիսոր է, ով ստեղծել է համաշխարհային ճանաչման արժանացած մի քանի ֆիլմեր` «Մոռացված նախնիների ստվերները» (1964), «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» (1969), «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1985), «Աշուղ Ղարիբ» (1989): Ֆիլմերում ներկայացված են Կովկասի բազմազանությունը, կոլորիտն ու մշակույթն առհասարակ:

Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988-ին։ 1988-ի աղետալի երկրաշարժի պատճառով շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991-ին: Ցավոք, Փարաջանովին չվիճակվեց ապրել այն տանը, որը մահից հետո դարձավ թանգարան։
Թանգարան այցելությունը մեր առջև բացում է փարաջանովյան կյանքի հայտնի ու անհայտ էջերը, կենցաղավարությունը, մեզ անհայտ կենսագրական տվյալներն ու նրա արվեստի յուրօրինակ նմուշները։

Ներկայացված են շուրջ 1400 ցուցանմուշ և 700 ստեղծագործություն։ Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ, որոնք դեռևս կենդանության օրոք նրա կամքով Երևան են տեղափոխվել թիֆլիսային տան կահ-կարասին և անձնական իրերը:

Փարաջանովի ստեծագործությունը իր նմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, յուրօրինակությամբ, եզակիությամբ, վառ երևակայությամբ և սրամտությամբ:
Գոյության շուրջ 20 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է 56 ցուցահանդես, այդ թվում` Կննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Լոնդոնում, Փարիզում և այլուր։ Հատկանշական է, որ արտասահմանյան ցուցադրությունների ժամանակ ապակյա կոլաժները չեն ցուցադրվում, ինչը առիթ է ստեղծում, որպեսզի այն տեսնեն միայն թանգարանում։

Թանգարանի հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներին են. գծանկարներ, ֆիլմերի համար էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, գծանկարներ, կինոֆիլմերի էսքիզներ: Փարաջանովը մի քանի ինքնանկարներ է ստեղծել, որոնք նույնպես ցուցադրված են։ Կոտրված ափսեները, անպետք իրերը, մկրատները, երաժտական գործիքները, ապակիները վերածվել են յուրօրինակ կոլաժների։ Թանգարանի ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակագրությունը` նամակներ ուղղված Լիլի Բրիկին, Ա.Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գոծիչների:

Նույնիսկ անազատության մեջ գտնվելով՝ Փարաջանովը շարունակեց ստեղծագործել։ Հեղինակի ինքնատիպ գործերի մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ, որոնք ևս ցուցադրված են թանգարանում։
Մեկ անգամ այցելությամբ, թերևս, չենք կարող ամբողջապես բացահայտել Փարաջանովի արվեստն ու անձը, և ընդհանրապես Փարաջանով մարդուն լիովին բացահայտելը անհնար է։

 

Լիլիա Արզումանյան

3-րդ կուրս

Կիսվել