Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

791

Հազարավոր լիբանանցիներ այսօր մասնակցել են Բեյրութում հակակառավարական զանգվածային ցույցին: Այս մասին տեղեկացնում է France 24-ը:

Լիբանանի բնակիչները երկրի կառավարությանը մեղադրում են Բեյրութի պայթյունի համար, որի հետևանքով մահացել է 154 մարդ:
Լիբանանի իշխանությունները խոստացել են գտնել բոլոր մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել: Սակայն Լիբանանի բնակչությունն այլևս չի վստահում երկրի կառավարությանը:
Լիբանանցիների բողոքի երթը կընթանա պայթյունի վայրից դեպի Նահատակների հրապարակ, որտեղից էլ անցյալ տարի սկսվել էր հակակառավարական խռովությունը:

France 24-ը հայտնում է նաև, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ է արձակել ցուցարարների ուղղությամբ:

Կիսվել