Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հայտարարել է, որ Իրանը չի կարող ազդել Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունների վրա:
ITON.TV-ի հետ հարցազրույցում Արմեն Սմբատյանը հիշեցրել է, որ Իրանը շատ լավ հարևան է և դժվար տարիներին Հայաստանին շատ է օգնել:
Դիվանագետի խոսքով՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաև այլ շրջանակներում, հասկանում են, որ Իրանի հետ լավ հարաբերությունները անհրաժեշտություն են Հայաստանի համար:
«Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները որևէ կերպ չեն վերաբերում երրորդ երկրներին: Հրեաներն և հայերը մեր մոլորակի ամենահինն ազգերն են, և նրանք ընդհանուր շատ բան ունեն: Եվ, հետևաբար, մեր փոխհարաբերությունները զուտ մեր փոխհարաբերություններն են, եւ ոչ մի երրորդ պետություն չունի բարոյական իրավունք դրանց դեմ արտահայտվելու:
Դժբախտաբար, մենք պետք է գրեթե զրոյից կառուցենք մեր միջպետական հարաբերությունները, բայց ես վստահ եմ, որ շատ շուտով մենք լավ արդյունքների կհասնենք», – ասել է Արմեն Սմբատյանը: