Օգոստոսի 23-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթի ժամը փոխվել է

Օգոստոսի 23-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթի ժամը փոխվել է

443

ՌԴ-ում ՀՀ դեսպաոնությունից հայտնում են, որ օգոստոսի 23-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Nord Star» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը տեղի կունենա ժամը՝ 11։00-ին, նախապես հայտարարված 18։30-ի փոխարեն։

Հիշեցնենք, որ Մոսկվա-Երևան ուղղությամբ ևս մեկ թռիչք նախատեսված է օգոստոսի 24-ին («Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն, ժամը՝ 11:00-ին):

Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 եւ N94 տոմսարկղերից: Տոմսարկղերի աշխատանքային ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն: Տոմսի արժեքը՝ 14 700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։

Դեսպանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին ստուգել անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում է հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։

https://www.facebook.com/armembrus/posts/1196738990711236
Կիսվել