Շախմատի Հայաստանի ընտրանին հաղթել է Խորվաթիային, Ալժիրին և Մարոկկոյին

Շախմատի Հայաստանի ընտրանին հաղթել է Խորվաթիային, Ալժիրին և Մարոկկոյին

799

Հայաստանի շախմատի ընտրանին շարունակում է հաղթարշավը առցանց Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի չորրորդ տուրում հայկական թիմը պարտության մատնեց Խորվաթիայի ընտրանուն 4:5-1:5 հաշվով, այնուհետ բացարձակ հաղթանակ տոնեց Ալժիրի դեմ խաղում`6-0: Նույն հաշվով ընտրանին հաղթել է նաև Մարոկկոյին:

Հայաստանի ընտրանին առայժմ մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Առաջատարը Ռուսաստանն է:

Հայաստանի հավաքականների կազմերն են.

Տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, ՍամվելՏեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:

Կանանց թիմում կլինեն  Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերըկփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու  ԱննաՍարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, ՄարիամԱվետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան: 

Կիսվել