ՌԴ-ն նախատեսում է Հայաստանի հետ ռազմական պայմանագրեր կնքել

ՌԴ-ն նախատեսում է Հայաստանի հետ ռազմական պայմանագրեր կնքել

483

Ռուսական կողմը նախատեսում է «Բանակ-2020» ֆորումի ընթացքում Հայաստանի հետ պայմանագրեր կնքել ռազմական արտադրանքի մատակարարման մասին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Մարիա Վորոբյովան:

«Օգտվելով ստեղծված իրավիճակում գործընկերների հետ երես առ երես հանդիպելու արժեքավոր հնարավորությունից, մենք նախատեսում ենք կնքել մի շարք պայմանագրեր, մասնավորապես, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի հետ», – ասել է Մարիա Վորոբյովան:

Նա պարզաբանել է, որ պայմանագրերը կվերաբերեն ինչպես վերջնական արտադրանքի մատակարարումներին, այնպես էլ նախկինում մատակարարված տեխնիկայի սպասարկմանը:

Կիսվել