Կոտայքի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի, իսկ Պետրոս Պետրոսյանը՝...

Կոտայքի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի, իսկ Պետրոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզի դատախազ

915

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում:

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը:

Կիսվել