Սրտաբան Հագոպ (Հրայր) Հովագուիմիանը՝ ՀՀ ազգային հերոս

Սրտաբան Հագոպ (Հրայր) Հովագուիմիանը՝ ՀՀ ազգային հերոս

1174

Բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին այսօր շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում. ՀՀ վարչապետի միջնորդությամբ նախագահը ստորագրել է նրան Հայրենիքի շքանշանով պարգևատրելու հրամանագիրը:

«Տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:

Այսօր արդեն` նախագահի հրամանագրով վաստակաշատ բժիշկը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

Նախարար Արսեն Թորոսյանը և առողջապահության նախարարության ողջ անձնակազմը շնորհակալություն են հայտնում բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին, ինչպես նաև շնորհավորում բարձր կոչմանն արժանանալու համար ու մաղթում քաջառողջություն»,- հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Սրտաբան Հովագուիմիանը առաջին բժիշկն է, որն արժանացել է այս բարձրագույն կոչմանը:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2731188057122306

Կիսվել