7 օր զինվորի կյանքով. Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ արցախցի մի շարք կանայք անցել...

7 օր զինվորի կյանքով. Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ արցախցի մի շարք կանայք անցել են մարտական պատրաստության դասընթաց

1490

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրվված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Դասընթացի նպատակն է եղել ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։

Յոթ օրվա ընթացքում հավաքի մասնակից կանայք ամբողջությամբ ապրել են զինվորական կյանքով՝ սահմանված կարգով կրել համազգեստ, գիշերել զորամասում։ Հավաքների ընթացքում մասնակիցներն անցել են մասնագիտական, շարային, կրակային, ֆիզիկական պատրաստության, մարտավարական հիմունքների և առաջին բժշկական օգնության ցուցաբերման ավելի քան 20 պարապմունք, որոնց ընթացքում ԱՀ ՊԲ սպաները նրանց ուսուցանել են շարային վարժուձևերն առանց զենքի, հրաձգության նշանակությունն ու դաշտային կանոնները, զինվորի գործողությունները մարտի դաշտում, խրամատի, խրամուղու դիրքի կամ նշված տեղի զբաղեցումը, մարտի դաշում տեղաշարժը, մարտի դաշտում կրակային դիրքի փոխումը պաշտպանության ժամանակ, զինամթերքի տեղափոխումը հակառակորդի կրակի տակ։

Հավաքի մասնակիցները կրակային պատրաստության դասերի ընթացքում ծանոթացել են Կալաշնիկովի ավտոմատի հիմնական մասերին ու մեխանիզմներին, օպտիկական նշանոցներին և գիշերային տեսանելիության սարքերին, դրանց դերին ու նշանակությանը, անցել ավտոմատից, ԿԳ գնդացիրներից, ԳԴՀ-ից ստուգողական հրաձգության վարժություններ զորատեսակների համար, բաց դաշտում իրականացրել նռնակի նետումը թաքստոցից ծնկած կամ կանգնած դրությունից։

Առաջին բուժօգնությունից ուսուցանվել են կենսական կարևոր օրգանների գործունեության խանգարումների դեպքերը, վիրակապական նյութերի, վիրակապերի նշանակությունը, ազդրին ոլորաքուղ դնելու տարբերակները։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվել