Թուրքիայում՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, մատուցվում է Սուրբ պատարագ:
Պատարագիչն է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանա լճի Աղթամար կղզու վրա գտնվող Սբ. Խաչ եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի լինելու է դռնփակ։
Նշվում է, որ նկատի առնելով համավարակի պարագան՝ իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում համատեղ որոշում է կայացվել սեպտեմբերի 6-ին նախանշված ամենամյա պատարագն անցկացնել դռնփակ։ Եկեղեցու ներսում կարող են գտնվել միայն պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի գլխավորությամբ արարողությանը մասնակից հոգևոր հայրերը, Սբ․ Սեղանի սպասավորները և դպրաց խումբը։