ՍՈՑ ՓԱԹԵԹՆԵՐՈՒՄ ՀԱՆԳՍՏԻ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԴԵՌ ՉԻ ՍԱՌԵՑՎԻ․ ԶԱՐՄԻՆԵ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

ՍՈՑ ՓԱԹԵԹՆԵՐՈՒՄ ՀԱՆԳՍՏԻ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԴԵՌ ՉԻ ՍԱՌԵՑՎԻ․ ԶԱՐՄԻՆԵ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

1870

«Այս տարի Հայաստան այցելությունների ընդհանուր թիվը 2մլն․ 800 հազար է, որից, վիճակագրական տվյալներով,  զբոսաշրջիկների թիվը կազմում է 1մլն․ 259 հազար 657։ Այսինքն անցյալ տարվա համեմատ զբոսաշրջիկների այցելության թիվը աճել է 5,7 տոկոսով։ Այն հիմնականում ապահովել են ՌԴ-ից, Իրանից, Արաբական Էմիրություններից, Չինաստանից և մի քանի այլ երկրներից»։

Այս մասին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ Նրա խոսքով, արդեն մշակվել և կառավարությանն է ներկայացվել  ոլորտի զարգացման 2017-2020 թթ․ հայեցակարգը։

Զեյթունցյանը տեղեկացրեց նաև, որ աճ կա ներքին զբոսաշրջության մեջ․ այն կազմել է 11 տոկոս, որում զգալի դեր ունի սոց-փաթեթների ճանապարհորդելու  հնարավորթյունը։

Իսկ այն հարցին, թե արդյոք կսառեցվեն սոց փաթեթների հանգստի բաղադրիչը, նա նշեց․

«Դեռ չի սառեցվի և հույս ունենք, որ նման բան չի լինի»։

Կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ արտասահմանցի զբոսաշրջիկի համար Հայաստանը բավական մատչելի է, և որ ցանկացած գրպանի համար մեր երկրում կա հանգստանալու հնարավորություն։

«Այսօր մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում նաև համայնքապետերի և մարզերից եկած բնակիչների հետ և քննարկում նրանց կողմից առաջարկած տարբեր բիզնես ծրագրեր»։

Տիկին Զեյթունյանցը նշեց, որ նրանց ոգևորել է վարչապետի խոսքը․ «Ծրագիրը ներկայացնելիս ուզում եմ տեսնել ձեր երազանքը»։

Աննա Կոստանյան

2-րդ կուրս

 

Կիսվել