Արցախի ՊԲ զորամասերում շարունակում են գործել բոլոր սահմանափակումները

Արցախի ՊԲ զորամասերում շարունակում են գործել բոլոր սահմանափակումները

514

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը տեղեկացնում է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները:

Խնդրում ենք զինծառայողների հարազատներին ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին: Փոփոխությունների առկայության դեպքում ԱՀ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կիրազեկի հանրությանը»:

Կիսվել