Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 177 նոր դեպք, մահացել է 3 մարդ, ապաքինվել է 201 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 45 503 է, որոնցից 3160-ը՝ վարակակիր:
Կա 909 մահացած և 41 434 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 231 259 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 280 մարդ: