Սեպտեմբերի 15-ից մեկնարկում է ուսումնական տարին: Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն հատուկ պայմաններով:
Բոլորը պետք է դպրոց գնան դիմակով՝ առաջին դասարանցիներից, մինչև բարձր դասարանցիներ: Իսկ գծանշումները կօգնեն պահպանել սոցիալական հեռավորությունը։