Կառավարությունը կորոնավիրուսի հարցում 100%-ով թափանցիկ է եղել. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը կորոնավիրուսի հարցում 100%-ով թափանցիկ է եղել. Նիկոլ Փաշինյան

818

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունը կորոնավիրուսի հարցում 100% թափանցիկ է եղել և շարունակում է այդպիսին մնալ:

«Միջազգային մամուլին եթե հետևեք, կտեսնեք, որ բազմաթիվ հրապարակումներ կան, որտեղ ասվում է՝ երկրների մեծ մասն իրական տվյալներ չեն հրապարակում կորոնավիրուսի հետ կապված: Հայաստանն այդ երկրների շարքում չէ: Այն ինչ գիտի կառավարությունը, գիտի նաև հանրությունը»,- Ազգային ժողովում ասել է վարչապետը:

«Կառավարությունն ընտրած ռազմավարության առումով ամեն ինչ 100%-ով ճիշտ է արել և անում: Ընթացքում, իհարկե, եղել են նաեւ թերություններ, որոնց վերաբերյալ բազմաթիվ դիտարկումներ են արվել», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել