Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 295 նոր դեպք, մահացել է 2 մարդ, ապաքինվել է 162 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 46 671 է, որոնցից 3232-ը՝ վարակակիր:
Կա 925 մահացած և 42 231 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 252 158 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 283 մարդ: