ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.
«Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին ՀՀ զինված ուժերի փորձառու ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում։
ՀՀ զինված ուժերի ինքնաթիռների անցումները հնարավոր կլինի դիտել ժամը 11:00-ից»,-գրված է հաղորդագրության մեջ։