Անկախության 29-ամյակը՝ վիրտուալ. տոնական համերգներից մինչև հայրենաճանաչմանը նվիրված տեսահոլովակներ

Անկախության 29-ամյակը՝ վիրտուալ. տոնական համերգներից մինչև հայրենաճանաչմանը նվիրված տեսահոլովակներ

1137

Սեպտեմբերի 21-ին ընդառաջ ՀՀ անկախության օր ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տոնական օրվա վիրտուալ միջոցառումների ցանկը՝ տոնական համերգներից մինչև հայրենաճանաչմանը նվիրված տեսահոլովակներ։

«Անկախության 29-ամյակը վիրտուալ անցկացնելու որոշումը հնարավորություն տվեց նորովի բացահայտելու թե Հայաստանը, թե մեր երաժիշտների ու պարային համույթների հնարավորությունները: Չէ որ մի բան է՝ նվագել դահլիճում, և բոլորովին այլ՝ բնության գրկում, որտեղ գլխավոր հանդիսատեսը ոչ պակաս պահանջկոտ հայկական բնաշխարհն է: Թե ինչպես մեր արտիստների մոտ ստացվեց այն, ինչ պլանավորած էր՝ դրվագներով կտեսնեք այս կարճ թիզերում, բայց չմոռանաք, որ գլխավոր ելույթը սեպտեմբերի 21-ին է՝ Առաջին ալիքի եթերում»,-գրված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/293545624759430/posts/753683445412310/
Կիսվել