Ադրբեջանի հարձակումը հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան

Ադրբեջանի հարձակումը հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան

487

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ: Այս մասին հայտնում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը։

 «Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ», -գրված է հաղորդագրության մեջ։

Կիսվել