Ժամը 14:56- ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, փե իբր գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում: Վերոնշյալը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է:
Ժամը 14:48- ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Իսկ ՊԲ կորուստները ճշտվում են:
Ժամը 13:28- ՀՀ ՊՆ-ն տարածում է տասնյութ ՊԲ-ի կողմից ադրբեջանական զինտեխնիկայի ոչնչացման մասին:
«Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ժամը 12:09- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը.
Ժամը 12:53– ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն հայտնում է՝ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման ողջ երկայնքով Ադրբեջանի զնուժի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հետ են մղվում: Հակառակորդն ունի կորուստներ:
Ժամը 12:37- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Ժամը 12:02- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը:
Ժամը 11:35– Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց ռազմական դրության մասին: Սկսվելու է համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:
Մինչ այս տեղի ունեցած իրադարձությունները ստորև՝
Այսօր առավոտյան 08:00-ի սահմաններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, Պշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է և տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։
Այնուհետև ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտնեց.
«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,- ասված էր հայտարարության մեջ:
Շուտով ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ հարձակումը սկվել է ժամը 07:10-ին:
Իսկ հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ:
Իսկ ժամը 09:00-ի սահմաններում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի: Հակառակորդի 3 տանկ էր խոցվել հայկական ուժերի կողմից:
«Մարտերը շարունակվում են։ Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի»,- ասված էր գրառման մեջ։
Այս ընթացքում ՀՀ ԱԳ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ.
Իսկ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդակյանը հայտնեց, որ ՀՀ ԱԳ նախարարը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ:
Իսկ Պն խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
«Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը»,- ասված էր հայտարարության մեջ:
Ժամը 10:00-սահմաններում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է իր ուղղաթիռներից մեկի կորուստը:
Հաջորդիվ Արծրուն Հովհաննիսյանը տարածեց, որ բոլորն իրենց էջերին տարածեն #ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ գրառումը:
Այս ընթացքում իր կոչով հանդես եկավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց ևս մեկ խոցված ԱԹՍ-ի մասին՝ հյուսիսարևելյան ուղղությամբ:
Ժամը 11:00-ի սահմաններում այս հայտարարությանը հաջորդեց ևս մեկը՝ Շուշան Ստեփանյանի կողմից, որում ասվում էր, որ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին և մեկ երեխա, կա երկու վիրավոր: Հրետակոծվել են դպրոցներ, ներառյալէ Ստեփանակերտում:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արցախում հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Այնուհետև ՀՀ ՊՆ-ի կողմից հրապարակվեց տեսանյութ՝ ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացման մասին:
Ժամը 12:05-ի սահմաններում ՀՀ ՊՆ-ն հրապարակեց ևս մեկ տեսանյութ՝ ադրբեջանական մարտական տեխնիկայի խոցման մասին:
Իրադարձությունների զարգացման ամբեղջ ընթացքում ՀՀ ՊՆ-ն հայտնում էր զերծ մնալ հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի և նմանատիպ այլ տեսանյութերի, լուսանկարների տարածումներից, որոնք վատ կանդրադառնան հայկական կողմի վրա: