Կոչ եմ անում միջազգային հանրությանը, որ առանց աչք փակելու, հստակ կերպով արձանագրեն այս խախտումները։ Այսօր Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
ՄԻՊ-ի պաշտպանի հաջորդ կոչը ուղղված է միջազգային իրավապաշտպան կառույցներին։
«Այս անտեսման պատճառով է, որ Ադրբեջանը իրեն ազատ է զգում
մարդու իրավունքերի կոպտագույն խախտումներ իրականացնելու ճանապարհին։
Բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները պետք է այցելեն Արցախ։ Նրանք պետք է իրենց փաստահավաք առաքելությունն իրականացնեն և ցույց տան միջազգային հանրությանը՝ ինչ է կատարվում»,-նշել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը։