Այսօրվա ընթացքում Ադրբեջանը իր նախկին ձեռագրին հավատարիմ ոչ մի նյութ չի տեղադրել....

Այսօրվա ընթացքում Ադրբեջանը իր նախկին ձեռագրին հավատարիմ ոչ մի նյութ չի տեղադրել. Արծրուն Հովհաննիսյան

612

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվություններին։
« Մենք անալիզ արել ենք հակառակորդի հրապարակած ամբողջ տեղեկությունը, ի տարբերություն նախորդ անգամների հոխորտացող հայտարարությունների՝ այսօրվա ընթացքում Ադրբեջանը իր նախկին ձեռագրին հավատարիմ ոչ մի նյութ չի տեղադրել։ Մեկ տեսանյութ են հրապարակել, իբր Մարտակերտից լքող հայ բնակիչների մասին, այն էլ պարզվեց՝ 2015-2016 թվականների լրիվ այլ միջադեպից տեսանյութ էր մոնտաժած»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաև ասաց, որ նույնիսկ որևէ մի հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր անգամ չեն հրապարակել։
«Մի երկու կադր հայտնվեց, որոնք մեր մասնագետները շատ արագ գտան, որ Սիրիայի պատերազմից վերցված են։ Դրան հակառակ մենք ցուցադրել ենք մի քանի փաստագրական նյութեր, որտեղ երևում են նրանց կենդանի ուժի և բականին թարմ, նորագույն տեխնիկաների ոչնչացումը»-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Իսկ կոտրված հայկական կայքերի մասով Հովհաննիսյանն նշեց.
«Մինչև մենք հայտարարություն տարածեցինք, որ այս կայքերը կոտրվել են, մենք արդեն հետ էինք բերել դրանք»։

Կիսվել