Ռազմական վերլուծաբան Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջով հայտնում է, որ Ադրբեջանը զոհերի թիվը թաքցնելու հետ կապված խնդիրներ չունի հենց միայն այն պատճառով, որ իր գործողությունների առաջին էշելոններում տեղակայել է Թուրքիայի աջակցությամբ ու հավաքագրմամբ, Ադրբեջան տեղափոխված զինյալների:
«Բնական է, որ նրանց են թեժ կետերում մարտի նետում, իսկ նրանց գրանցած զոհերը ադրբեջանական բանակի կորուստներում չի արձանագրում:
Հաշվի առնելով նրանց՝ այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը, գաղտնի է պահվում նաև Ադրբեջանի ներսում»,-գրել է վերլուծաբանը։
Տիգրան Աբրահամյանը համոզված է, որ տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ, հատկապես ԱԹՍ-ների կառավարման ճակատում, ավիացիայում, հետախուզությունում և այլն: