Աղոթում եմ Հայաստանի համար. Քայնե Ուեսթ

Աղոթում եմ Հայաստանի համար. Քայնե Ուեսթ

789

Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ճանաչված ռեփեր Քայնե Ուեսթը, թվիթերյան իր էջում գրել է, որ աղոթում է Հայաստանի համար:

«Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ Բրեոննա Թեյլորի ընտանիքի համար, աղոթում եմ համաճարակի պատճառով վերափոխված աշխարհի համար, աղոթում եմ Աստծո սիրո համար, որ ծածկի մեզ բոլորիս, մեր ընկերներին և ընտանիքին, փափկեցնի աշխարհի սրտերը: Շնորհակալ եմ տեր Աստված մեր կյանքերի համար: Հիսուսի անունով, Ամեն»,- գրել է Քայնե Ուեսթը:

Կիսվել