Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն ասաց, որ ակնհայտ է՝ հարվածները կրում են համակարգված բնույթ, և նաև հետևողականություն ունեն դա ապացուցելու։ «Ուզում եմ հատուկ նշել մի կարևոր հատկություն. այս բոլոր հարձակումները առաջին պահից սկսած ուղեկցվում են ատելության ինտենսիվ, լայնածավալ խոսքով»,- նշեց Արման Թաթոյանը:
Նա ասաց, որ ատելության խոսք միշտ է եղել, և միշտ էլ եղել է արմենոֆոբիայի բարձր մակարդակ, և դա գնալով բարձրանում է էթնիկ հայերի նկատմամբ:
«Ատելության բարձր մակարդակն այս ընթացքում դարձել է համատարած, արդեն առաջին օրից սկսած, սեպտեմերի 27-ին մեր մոնիթորինգը վկայում է այս մասին, որ դարձել է համակարգված, ավելի ուժեղացված»,- ասաց Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ տարածվում են հատուկ պատրաստված տեսանյութեր, տեսարաններ սոց ցանցերով՝ Ֆեյսբուք, թվիթեր, տիկտոկ և այլն։ Եվ նպատակն ունեն խաղաղ բնակչության շրջանում առաջացնել տագնապ: «Ընդ որում՝ նաև քարոզչութուն է գնում բռնության կոչերով, սպանության կոչերով»,– նշեց Թաթոյանը
Նա ասաց, որ մասնագետների հետ քննարկումներ են եղել այդ սոց կայքերի վտանգների հետ կապված, և եզրահանգումն այն է, որ առավել վտանգվածը տիկտոն է, որովհետև այդ տիրությում հնարավոր չէ վերահսկել առհասարակ նյութերը կամ կոնտենտը, որ ստացվում է։ Այնպես է արվում, որ թիրախավորվում են նաև երեխաներ:
«Ես դիմում եմ թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին, որ առհասարակ զերծ մնան, բացառեն գտնվելը հատկապես տիկտոկ սոց ցանցում և բնականաբար, բոլոր սոց ցանցերում ցանկացած կասկածելի խումբ, հաղորդագրություն, որ ստանում են, առհասարակ դրանց ուշադրություն չդարձնել»,- ասաց Արման Թաթոյանը:
Նա նաև նշեց, որ իրենց դիտարկումը վեր է հանել հայկական անուն- ազգանուններով կեղծ էջեր, խմեբեր, որտեղից տարածվում են հաղորդագրությունները:
«Ակնհայտ է, որ սա նույնպես շատ վտանգավոր է, և եթե համադրում ենք ստեղծված նոր էջերը, սա լրացուցիչ այն հատկանիշներից է, որ վկայում է համակարգվածության մասին»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
տուն Հոդված Հակառակորդի կողմից բոլոր հարձակումներն առաջին պահից սկսած ուղեկցվում են ատելության ինտենսիվ, լայնածավալ...